Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Հայաստանի ամբողջ տարածքը հավասարապես պատկանում է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Հայաստանի ամբողջ տարածքը հավասարապես պատկանում է ՀՀ բոլոր քաղաքացիներին
23.03.2024 | 20:24

Եթե Ոսկեպարում ապրողն իրավունք ունի որոշելու` գյուղը հանձնի՞, թե՞ պահի, ուրեմն, Գյումրիում ապրողը Գյումրու պահով իրավունք կունենա, Ալավերդիում ապրողն էլ` Ալավերդու։

Ո՞վ ասաց, որ էդ էշությունը կարելի է ընդունել։

ՀՀ պետական ամբողջ տարածքը հավասարապես պատկանում է ՀՀ բոլոր քաղաքացիներին։

Այ քեզ բան, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը ոսկեպարցին պիտի որոշի՞։

Կարող է՝ Նիկոլը համոզում է, փող է տալիս շատ` մարդիկ համաձայնում են։

Հա, բայց հո դա իրենց որոշելի՞քը չի։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ