Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Հիստերիա, որն առաջ է եկել պլանները խմբագրելու անկարողությունից

Հիստերիա, որն առաջ է եկել պլանները խմբագրելու անկարողությունից
02.03.2024 | 22:00

Այն, ինչ կատարվում է այսօր, կանխատեսելի էր դեռ շատ վաղուց։ Խնդիրը պարզապես այն է, որ Նիկոլի սպասումները, թե Ռուսաստանն ինքնակամ կլքի տարածաշրջանը, չեն իրականանում։ Բանն այն է, որ երբ դեռ նախորդ տարվա ամռանը իտալական ու ֆրանսիական մամուլին տված հարցազրույցներում բարձրաձայնում էր իր այս սպասումների մասին, ներքուստ ուներ համոզմունք, որ ընթացիկ ուկրաինական հակագրոհը կունենա նույն արդյունքը, ինչ 2022 թ աշնանային հակագրոհը։ Այսպես կոչված խաղաղության արևմտյան սցենարն էր նման հաշվարկների վրա կառուցված։ Բայց այսօր, երբ ամեն բան կարծես պլանավորված էր, ուկրաինական ճակատում չեն իրականացել սպասումները, Նիկոլի մոտ առաջ է եկել նման հիստերիա։ Հենց այս հիստերիայի ականատեսն ենք այսօր, հիստերիա, որն առաջ է եկել պլանները խմբագրելու անկարողությունից։ Պարզապես խնդիրն այն է, որ այս հիստերիան հերթական տխուր վախճանաբանությանն է հանգեցնելու, ինչպես մի անգամ արդեն հանգեցրել է 2020 թ. աշնանը։ Գերագույն անհեթեթը երկիրը անշեղորեն տանում է հենց այդ ուղիով։

Չգիտեմ, երևի հին հայկական ասացվածք էլ կա, որ փորձանքը փնթի տեսք է ունենում և գալիս է քայլելով, պարզապես դրա մասին շատերս չգիտենք։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1485

Մեկնաբանություններ