ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ո՞վ է լինելու գաիշնիկը

Ո՞վ է լինելու գաիշնիկը
27.10.2023 | 19:14

Ճանապարհային ոստիկանին (գաիշնիկին) հարցնում են.

-Ի՞նչ կանեք, եթե 1 մլն դոլար շահեք:

Ճանապարհային ոստիկանը (գաիշնիկը) պատասխանում է.

-Քաղաքում խաչմերուկ կգնեմ և մինչև կյանքիս վերջ ապահով կապրեմ:

Սա անեկդոտ է:

Այն հիշեցի, երբ տեղեկացա Հայաստանը խաչմերուկի վերածելու Փաշինյան Նիկոլի ծրագրին:

Փաստորեն, Փաշինյան Նիկոլը որոշել է գաիշնիկ աշխատել:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

ՀԳ. Խաչմերուկը նաև սոցիալապես ցածր պատասխանատվության անձանց սիրած վայրերից մեկն է:

Դիտվել է՝ 2918

Մեկնաբանություններ