ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Իրավիճակը, իմ կարծիքով, այսպիսին է

Իրավիճակը,  իմ կարծիքով, այսպիսին է
07.05.2023 | 10:33

1.Պետական դավաճանը և իր բանդան հայտնվել են ցուգցվանգային իրավիճակում:

Հասկանում են, որ Արցախը, Զանգեզուրի միջանցքը, Ալիևի պահանջած Հայաստանի տարածքները հանկարծ հանձնեն համաժողովրդական պայթյուն տեղի կունենա ու նույնիսկ հաստիքավոր ընդդիմությունը չի կարողանա փրկել իր կաշին։

Մի օրոմ տասյակ հազարավոր արցախցիներ, Ադրբեջանին հանձնված բազմաթիվ հայկական գյուղերի բնակիչներ, անբողջ Սյունիքի ու Հայաստանի արմատական տրամադրված հարյուր հազարավոր քաղաքացիներ ուղղակի ոտնատակ կտան բոլորին։

2. Արևմուքին խոստացել է ամեն ինչ, Ռուսաստանին խոստացել է ամեն ինչ, Ալիևին ու Էրդողանին նույնպես խոստացել է, հիմա ինչ էլ անի բոլորի շահերին հակառակ է անելու ու ոտնատակ են տալու...

3. Իրականում տնտեսական վիճակը ողբերգական է, ահռելի արտաքին պարտքերի հաշվին մի քանի տեղ կիսատ-պռատ ասֆալտով ու վարկով պարգևավճար բաժանելով զոմբիներին կուշտ չես պահի, որովհետև 2-րդ կետի դժգոհ երկրները էլ փող չեն տա, իսկ զոմբիները որ օրը սոված մնացին… ինձ թվում է պատկերացնում եք...

4. Տարբեր միջազգային սոցիոլոգիական կազմակերպությունների հարցումները Պետական դավաճանի իրական վարկանիշը հայտնում են` 14 %: Հատկանշական է, որ նույնը զեկուցում է և ԱԱԾ-ն:

5. Եթե իրավիճակը թողնվի ինքնահոսի, ապա ահռելի է լայնամասշտաբ պատերազմի վտանգը, որին կհաջորդի քաղաքացիական պատերազմը:

6. Պետական դավաճանի թիմի ներսում առկա են լուրջ խմորումներ, հատկապես համեմատական գիտակից թևը հասկանում է, որ այս ամենի վերջը իրենց համար կարող է ողբերգական լինել և ուղիներ են փնտրում նավը լքելու...

Ի՞նչ անել:

Կամ ինքնակամ հրաժարական տալ և հանձնվել ամբողջ բանդայով արդարադատությանը, ինչը Նիկոլի պարագայում բացառված է, կամ հրաժարական տալ և կազմակերպել նոր արտահերթ ընտրություններ, որտեղ.

ա) կշահի որոշակի ժամանակ, ինչը շատ անհրաժեշտ է առկա աշխարաքաղաքական իրավիճակում:

բ) Նկարել հաղթանակ ընտրություններում հաստիքային ընդդիմության աջակցությամբ և դառնալ վերջնական փրկիչ, որը կարող է ստորագրել ցանկացած թուղթ:

գ) Մաքրել դավաճանի պիտակը, քանի որ եթե այս անգամ էլ է հաղթում ուրեմն հողատվությունը դառնում է հայ ժողովրդի մեծամասնության ցանկությունը և պահանջը:

Մոտավորապես սա է առկա իրավիճակը, իմ կարծիքով: Եթե սխալվում եմ` խնդրում եմ ասեք, խնդրում եմ նաև ձեր բոլորի կարծիքը:

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ Մանուկյան)

Դիտվել է՝ 5667

Մեկնաբանություններ