Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Սահմանադրությունը՝ երկրի ինքնիշխանության ինդիկատոր

Սահմանադրությունը՝ երկրի ինքնիշխանության ինդիկատոր
31.08.2024 | 16:27

Հենց հայտարարվեց Սահմանադրությունը փոխելու հանրաքվեի մասին, որը, անշուշտ, Ադրբեջանի պահանջով է լինելու, այդ վայրկյանից պաշտոնապես կարելի է հայատարարել, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն չէ։

Ինքնիշխանության ամենակարևոր պարամետրերից մեկը սեփական տարածքում, առանց երրորդ երկրի պարտադրանքի, օրենսդրություն ունենալու, սեփական որոշմամբ օրենսդրություն փոխելու կարողությունն ու հնարավորությունն է։ Իսկ եթե Սահմանադրության մասին ենք խոսում, որ ժողովրդի և պետության միջև կնքվող պայմանագիր է, որով ժողովուրդը որոշում է, թե իր պետությունն ինչպես պետք է կազմակերպի իր կյանքը և ինչ շրջանակներում պետք է հարաբերվի այլոց հետ, ամեն ինչ դառնում է առավել հստակ` Սահմանադրությունը այն ակտն է, որի նկատմամբ արտաքին միջամտությունը ուղիղ ցուցիչ կամ ինդիկատոր է տվյալ երկրի ինքնիշխանության մասին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4404

Մեկնաբանություններ