Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Նիկոլի կողքին կանգնած ամեն մեկը նրա հանցակիցն է գիտակցաբա՛ր

Նիկոլի կողքին կանգնած ամեն մեկը նրա հանցակիցն է գիտակցաբա՛ր
13.06.2024 | 19:43

Այսօր մտերիմներիցս մեկն ինձ հուշում էր ներկայացնել Նիկոլի նախկին ու ներկա խոսքերի հակասությունները։ Պատասխանեցի, որ հիմա դրա իմաստը չկա։

Հիմա մենք մի իրավիճակում ենք, երբ Նիկոլն այլևս ոչ մի կերպ չի թաքցնում իր դավաճանությունը, չի թաքցնում անգամ իր պայմանավորվածությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Արցախի վաճառքի հարցով։

Եվ այս իրականության մեջ ի՞նչ բացահայտես կամ համեմատես խոսքերի հակասությունները, երբ ինքն է հայտարարում իր գործած հանցանքի մասին, ցինիկաբար ցույց տալով, որ լավ է արել, ծախել է Արցախը և հիմա ունի ոստիկանների պաշտպանությունը։ Այն ոստիկանների, որոնցից շատերին Շուշիում միտումնավոր սպանեցին։

Ու այս իրականությունը բոլորը գիտեն։

Ովքեր հայրենիքի նվիրյալներ են, գիտեն Նիկոլի գործած բոլոր հանցանքները և պայքարում են նրա դեմ։

Ովքեր անհայրենիք նիկոլականներ են, էլի գիտեն Նիկոլի գործած հանցանքների մասին ու համերաշխ են այդ արարքների հետ, պաշտպանում են Նիկոլին՝ Արցախի վաճառքի առումով։

Հետևաբար, այլևս ապացուցելու բան չկա։

Հիմա ունենք մի ժողովուրդ՝ երկու տեսակով։ Եվ այլևս ոչինչ չի կարողանա կապել այդ երկու հատվածներին։

Հայրենավաճառները գիտակցաբար են անում ամեն ինչ։ Ոչ մեկը չի կարող արդարանալ, թե ինքը խաբվել է կամ եղել է հիմար։ Նիկոլը տևական ժամանակ շատ հստակ ասում է, որ վաճառել է Արցախը, և Նիկոլի կողքին կանգնած ամեն մեկը նրա հանցակիցն է գիտակցաբա՛ր։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4374

Մեկնաբանություններ