Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Աշխարհի քաղաքական քարտեզն անճանաչելիորեն կարող է փոխվել

Աշխարհի քաղաքական քարտեզն անճանաչելիորեն կարող է փոխվել
29.07.2024 | 09:09

Եթե այսպես շարունակվի, աշխարհը արտաքին պատերազմներից անցում կկատարի դեպի ներքին` քաղաքացիական պատերազմներ, որոնց արդյունքում շատ մեծ պետություններ կքանդվեն, և բազմաթիվ նոր պետություններ կառաջանան։

Ի դեպ, համաշխարհային գլոբալիզացիան բոլորովին էլ նոր երևույթ չէ, այն, բազմիցս որոշակի հաջողության հասնելով, քանդվել է, ու պատճառն այն է, որ թեպետ նպատակներն ինչ-որ իմաստով գուցե արդարացված են, բայց վերջնարդյունքում ստացվում է ամորալ ու անբնական երևույթ, որն ուղղակի բնականորեն անհնար է, որ շարունակի զարգանալ։ Ո՛չ հելլենիստական դարաշրջանը, ո՛չ խալիֆայության, ո՛չ Օսմանյան կայսրության, ո՛չ խաչակրաց գլոբալիզացիան չդիմացան պատմության փորձություններին, և դա‘ էր բնականը։ Հիմա էլ նույն անցումային շրջանն է, երբ արևմտյան քաղաքակրթությունը պատմության փորձություններին կա՛մ կդիմանա, կա՛մ կմտնենք մեծ ու անդառնալի վերափոխումների շրջան, որի արդյունքում աշխարհի քաղաքական քարտեզը կփոխվի անճանաչելիորեն։

Հ.Գ. Որպես ժողովուրդների բռնակալության խառնարան (վկա բազմաթիվ թալիշ, լեզգի և ավար գործիչների կեղծ մեղադրանքներով մեկուսացնելը, թալիշ ազգային գործիչ Աբասզոդային բանտում սպանելը, հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում և ցեղասպանություն իրականացնելը, շիադավան բնակչության նկատմամբ ճնշումները)`Բաքուն ևս զերծ չի մնալու ժողովուրդների ազատության տենչերից։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3876

Մեկնաբանություններ