Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Արժեհամակարգ և ժողովուրդ

Արժեհամակարգ և ժողովուրդ
29.09.2023 | 10:32

Սկիզբը՝ այստեղ

Աշխարհի ամենօրյա իրադարձություններով լի քանակական պատմության մանրամասների հետևում ընկած է այդ ամենի որակական պատմությունն ու ընթացքը՝ իր պատճառահետևանքային կապերի տեսքով։

Այս իմաստով աշխարհի որակական պատմությունն ունի իր ոչ վաղ անցյալի որակական պատկերն ու դրա դինամիկան, որոնք ձևավորել են ներկայի աշխարհի բարձր մակարդակի որակական պատկերը՝ գլոբալ ուժերի փոխհարաբերությունների տեսքով։

Ոչ վաղ անցյալի բարձր մակարդակի իրադարձությունների որակական դինամիկան ու ներկայի գլոբալ ուժերի հարաբերությունների ստատիկան ու դրանց հնարավոր դինամիկան այն հիմքն են, որոնք հնարավորություն են տալիս ինչ-որ չափով կանխատեսել նաև մոտ ու ոչ շատ հեռու ապագայի որակական պատկերը։

Այս իմաստով շատ կարևոր է հասկանալ նշված գլոբալ բնույթի պատճառահետևանքային կապերը, որոնց հիմքում ընկած են մրցակցային պայմաններում տարբեր մակարդակի գլոբալ ուժերի կողմից առավելագույն ազդեցիկության ձգտումը։

Վերջինս, այսինքն, առավելագույն ազդեցիկության ձգտումը բոլորի կողմից, իր պրակտիկ արտահայտությունն է գտնում երեք ձգտումների տեսքով, այն է՝

1․ Ձգտում առավելագույն հարստության՝ նյութական ու ոչ նյութական ունեցվածքի տեսքով:

2․ Ձգտում առավելագույն ֆիզիկական իշխանության ուրիշների վրա:

3․ Ձգտում առավելագույն գաղափարական ու բարոյական ազդեցության ու իշխանության ուրիշների վրա։

Աշխարհի ներկայի որակական պատկերը դոմինանտ Արևմուտքի կողմից ստեղծվել է հենց այդ ձգտումների ու սկզբունքների հիման վրա, որոնց իրականացման առաջին պայմանը մրցակից ուժային կենտրոնների հետ պայքարն է, և որի զոհը դարձավ Խորհրդային Միությունը։

Մնացած հարցերում աշխարհի ներկայի որակական պատկերը ձևավորվել է Արևմուտքի կողմից հիմնականում հարստության կուտակման նպատակներով։

Դա և աշխարհի գաղութացումն էր, և ուրիշների անբավ հարստությունների ներհոսքը դեպի Արևմուտք, որը և դարձավ ներկայի գիտատեխնիկական հեղափոխության հիմքը՝ իր կրթական ու տեխնոլոգիական աննախադեպ առաջադեմ քաղաքականությամբ։

Աշխարհի ներկայի ուժային պատկերի ձևավորման վրա հսկայական ազդեցություն է ունեցել Արևմուտքի կողմից զանազան տեսակի արտադրությունները հանելը դեպի շատ էժան աշխատուժ ունեցող երկրներ և, առաջին հերթին՝ Չինաստան, որը, Խորհրդային Միության դեմ պայքարի իմաստով, ուներ նաև հեռուն գնացող քաղաքական նպատակներ։

Բայց քննարկվող հարցի տեսանկյունից շատ ավելի կարևոր է մի այլ հանգամանք, այն է՝ Արևմուտքից հանված արտադրություններն ավելի էֆեկտիվ դարձնելու ու առավել հարստանալու նկատառումներով, տեղերում կրթական նոր համակարգերի ստեղծումն էր և նոր տեպնոլոգիական գիտելիքների արտահանումը Արևմուտքից դեպի դուրս։

Այս վերջին հանգամանքը ճակատագրական դարձավ Արևմուտքի համար, քանի որ կրթության, տեխնոլոգիաների ու փողի մուտքը աղքատ երկրներներ, դարձավ նրանց զարթոնքի պատճառ, զարթոնք, որը սկսեց ձևավորել Արևմուքի հետ պոտենցիալ կերպով մրցակցող ուժեր։

Բնական էր նաև, որ Արևմուտքը, ավելի ու ավելի ճնշում բանեցնելով, պետք է փորձեր չեզոքացնել այդ ուժային զարթոնքը, և այդ հարստության կուտակման ու ուժային հակամարտության ընթացքը սկսեց ձևավորել մեր այսօրը։

Դրա ամենահիմնական որակական արտահայտությունը հակաարևմտյան համեմատաբար ավելի թույլ ուժերի միավորման պրոցեսն էր՝ նույն Արևմուտքի հետ ուժային հավասարակշռության հասնելու համար:

(շարունակելի)

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6398

Մեկնաբանություններ