Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Օրեր

Օրեր
07.09.2023 | 23:02

Լա՞վ ապրեցի, թե՞ վատ,

կարևոր չէ արդեն,

բայց չապրեցի վհատ.

դրան ապրել կասե՞ն:

Հանեմ բառարանից,

դաղեմ-թաղեմ բոլոր

հոգի ծամող, քարից

ծանր, մանր ու խոշոր...

Առնեմ զուռնա-դհոլ,

հոգեհանգիստն անեմ

ա՜յն օրերի տկլոր,

հարբեմ ու քեֆ քաշեմ:

Ով ինձ հետ է՝ է՛ս կողմ,

թող քոչարի բռնի,

թող միանա երգով,

մեռածն անգամ հառնի:

Ես չապրեցի օրեր,

ամիս, տարի. հանե՛մ

դրանք ու մի նոր շոր

հագնեմ հարսնացուի:

Մեռած բառերն այսու

ջնջեմ բառարանից,

առանց վհատվելու՝

ապրե՜մ այսօրվանից:

Կարինե Ներսիսյան

Դիտվել է՝ 2612

Մեկնաբանություններ