Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ասեք, թող նորից թրաշ պահի

Ասեք, թող նորից թրաշ պահի
26.08.2023 | 12:24

Երևանցիներ ջան, քանի որ Տիգրան Ավինյանի կարգախոսը «ասեք՝ անենք» կարգի մի բան է, նրան մոտենալիս խնդրում եմ իմ բաժին ասելիքները ևս փոխանցեք (ես արժանի չեմ նրա ստվերը լինելու, դրա համար հազիվ թե հնարավորություն լինի նրան մոտենալ)։

Օրինակ, ասեք՝ թող պատասխանի էս հարցին. ինչպե՞ս ստացվեց, որ Դուք, ձեր ղեկավարը, էսքան սուրբ մարդիկ լինելով, արժանի գտաք մեր ժողովրդին, որ ղեկավարեք, չէ՞ որ մենք էդքան չկանք՝ մեր պատմությամբ, մշակույթով...

Կամ ասեք, որ ուզում ենք, որ Ձեր ձայնը մաքսիմալ նմանվի ձեր ղեկավարի ձայնին։ Ճիշտ է՝ ահագին նման է, բայց էն աղեկտուր մելիզմները դեռ չկան, է՛լի, ու Ձեր խոսքը զրկում են ընդհանուր երգեցիկ ֆոնից, անպայման դա էլ արեք առաջիկա հինգ տարիներին։ Հա, մեկ էլ մտածեք, որ Ձեզնից բացի, ձեր ողջ վերնախավի ներկայացուցիչների ձայները մշակեք։ Էդպես համ էլ կարող եք մի ֆուտուրիստական երգչախումբ ստեղծել ու արտասահմանյան ձեր ուրախ-զվարթ գաստրոլների ժամանակ (որտեղ ձեռի հետ մի քանի երկրների փոխարտգործնախարարների օգնականների ուշադրությունը կհրավիրեք Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող ոճրագործության վրա, բայց անմիջապես կնշեք, որ դուք խաղաղության եք գնում ու ճանաչում եք Ադրբեջանի ամբողջականությունը աշխարհի ամենադեմոկրատ առաջնորդ Ստալինի գծած սահմաններում՝ «Ղարաբաղը» ներառյալ ու աշխարհի ամենահումանիստ պետական գործիչ Ալիևի հրահանգներին համահունչ) քաղաքակիրթ աշխարհին կներկայացնեք մեր երգարվեստի գոհարները. օրինակ՝ «Քայլ արա դուխով»-ը, «Հայաստանը խորոված է լավաշի մեջ փաթաթած»-ը (ստույգ չեմ հիշում ՆՓ-ի խոսքերով ու Սերժ Թանկյանի երաժշտությամբ ստեղծված երգի վերնագիրը), «դըմբ-դըմբ-հու՛»-ն և այլն։ Ի դեպ, «Երևան դարձած իմ Էրեբունի»-ն ձեր առաջնորդը մի անգամ փայլուն կատարել է, նրան հնարավոր չէ գերազանցել, էդ մի երգը չերգեք։ Անպայման դա էլ արեք, ասում եմ։

Խնդրում եմ ասեք, թող նորից թրաշ պահի, քանի որ ձայնի մշակման հետ թրաշը՝ համապատասխան գունային գամմայով (մոդելային տարբերակ կարող է ընտրել պորտրետը՝ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը», պատմական նախադասությունն արտահայտելիս) կամբողջացնի կոլորիտը։

Ասեք՝ քանի որ Դուք արդեն իսկ ընկալվում եք մեր բազմադարյա քաղաքի խորհրդանիշ, ժողովուրդն ասում է, որ Ձեր մեծադիր նկարները փակցնեք բոլոր շենքերի պատերին, որ ամեն տեղից՝ տնից, աշխատավայրից, տո նույնիսկ խադավիկի բոքսից դուրս նայելիս Ձեզ տեսնենք ու հիանանք, սենց խորը շունչ քաշենք ու բերկրալից հայացքով ժպտանք (կողքին էլ, նա վսյակի, ավելի փոքր չափերով նախկինների նկարները թող լինեն, որ սերունդները միշտ հիշեն նախկիններին ու փառք տան Ձեզ, օրհնեն էն սհաթը, երբ որոշեցիք Ձեր բարեհաճ ուշադրությանն արժանացնել նվաստներիս)։

Մեծադիր նկարների տակ, ասեք, թող անպայման դաջեն Ձեր և Ձեր թիմակիցների հայտնի ասույթներից (օրինակ՝ «կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ», «նիգոլը հայերի հախից բդի գա», «դրանց բոլորին պիտի բռնենք շինենք», «միակ պատասխանատուն ես ե՞մ» և այլն): Ի դեպ, սա շատ նորմալ պրակտիկա է բոլոր ժողովրդավար, քաղաքակիրթ երկրներում շենքերի պատերին առաջնորդների մեծադիր նկարներ, ասույթներ են... Ասում ենք, արե՛ք։

Իհարկե ասելիքները շատ են, բայց ես ռեալիստ մարդ եմ, ֆանտաստիկ բաներ չեմ ասում, Դուք էլ պոպուլիստ չեք, որ ֆանտաստիկ բաներ խոստանաք, դրա համար գուցե առաջիկա հինգ տարիների ծրագրի գլխավոր հայեցակետերը դրանք լինեն՝ ի պատասխան Ձեր բարձրությունից մեզ նկատելու մասին հարցին, ձայնի մշակում, թրաշի կուլտիվացիա, մեծադիր նկարներ, ասույթներ։ Կարծում եմ՝ շատ իրատեսական ծրագիր կլինի, մենք էլ երջանիկ կլինենք, որ երեք միլիոն վարչապետներից մեկիս ասածը կընդունեք հիմք Ձեր փառապանծ ու անխոնջ գործունեության համար։ Թող մեր մյուս ասելիքները մնան 2028թ. ընտրություններին, երբ հանդես գաք «Բա ուրի՞շ» կարգախոսով։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 3930

Մեկնաբանություններ