Ամեն առավոտ, աչքերս բացելով, ձեռքս տանում եմ հեռախոսիս ու լրահոսն եմ ստուգում: Երևի ենթագիտակցորեն ուզում եմ տեսնել, որ վերջին 5 տարին ընդամենը մղձավանջ էր, վատ երազ էր, որը չքացավ, երբ արթնացա:
Արցախի՝ արդեն տևական և առանց այլևայլության ամբողջական հայաթափման նպատակ հետապնդող, ըստ էության, ռազմական պաշարման ոճրագործությունը շարունակվում է քննարկվել բացառապես սոցիալ-քաղաքական շահերի հարթությամբ:
Հասկացե՛ք, հայեր, ախր այնքան հստակ է ամեն ինչ:
Խաղաղություն Ադրբեջանի հետ չի կարող լինել մեկ պարզ պատճառով՝ այդ պետությունն ուզում է Հայաստանի վերացումը, ոչ թե Արցախը, Սյունիքը, կամ մեկ այլ պատմական հայկական տարածք: Ամբողջ մեր երկիրն է ուզում ՝ մայրաքաղաք Երևանով:
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։