Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Խաղաղության դարաշրջանի իմաստավորում կամ մեծ հարց

Խաղաղության դարաշրջանի իմաստավորում կամ մեծ հարց
14.10.2024 | 14:00


Հոգևոր իմաստով այս խնդիրն ունի մի քանի շերտ, որը կփորձենք պարզաբանել, բայց չմոռանանք, որ խնդիրը նաև քաղաքական է: Իմ կարծիքով, խաղաղության կոչը պետք է հիմնված լինի երկու կարևոր բաղադրիչների վրա՝ հզորության և իմաստության։ Այսինքն՝ մեր տնտեսությունն իր բոլոր ճյուղերով պետք է լիներ հզոր ու զարգացած, իսկ դիվանագիտությունը պետք է խարսխված լիներ իմաստության և ազգային արժեքների վրա։ Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է, ինչպես և այլ է մեր բարոյահոգեբանական վիճակը։

Ցավոք, խաղաղության կոչը ոչ մի աղերս չունի տարածաշրջանի իրողությունների և ըստ այդմ ձևավորված միջավայրի հետ: Ուստի անհրաժեշտ է պարզաբանել, թե ում է ուղղված այդ կոչը և ինչ վտանգավոր խութեր կարող է այն պարունակել։ Այն, որ մեր ազգը խաղաղասեր է, և խաղաղությունը ներծծված է մեր ողջ մշակութային իրողության մեջ, փաստում է մեր մշակույթը՝ իր բազմաբնույթ ոլորտներով։ Իսկ դրա հիմքում հետևյալ երեք աստվածային ու հիմնարար սկզբունքներն են՝ հզորություն, իմաստություն և բարություն։ Խաղաղությունը ներհակ է բարությանը, իսկ հզորությունն ու իմաստությունը միասնաբար պետք է ապահովեն խաղաղության կայացումը։ Նշենք, որ սրանցից առնվազն մեկի անտեսումը հանրային կառավարման ոլորտում կարող է աղետալի հետևանքներ ունենալ։

Այժմ այն մասին, թե ինչպես է արտացոլվում այս ամենը հանրային կյանքում և արտածվում քաղաքականության մեջ։ Ըստ մեր բուն մշակութաբանական իմաստասիրության՝ անհատի և հանրության զարգացումն ու հարատևումը պետք է հիմնված լինեն հզորության, իմաստության և բարության վրա։ Հզորությունը պետք է տնտեսության կայուն զարգացման և ազգային անվտանգության պահպանման համար։ Իմաստությունը պետք է մարդու և հանրության զարգացման, ինչպես նաև մեր բոլոր ռեսուրսների ճանաչման ու դրանցում առկա հնարավորությունների արդյունավետ գործադրման համար: Բարությունը պետք է մարդուն տրված աստվածային հնարավորությունների բացահայտման և նրա հոգում թաքնված սիրո, ստեղծագործական արարումի ու վայելքի շնորհիվ խաղաղ ու ներդաշնակ համագործակցության հաստատման համար։ Սակայն սոսկ բարությունը մարդուն դարձնում է խեղճ, միայն իմաստնությունը՝ մեծամիտ ու ամբարտավան, իսկ միայն հզորությունը՝ բռնակալ ու չարիք հանրության համար։ Նշեմ, որ խաղաղությունը բնորոշ է միայն մշակութային մարդուն ու հանրությանը և անհամատեղելի է կենդանական բնազդներով առաջնորդվող բարբարոսի ու խառնամբոխի հետ։ Ուստի ուզում եմ հարցնել՝ որտե՞ղ էր թաքնված խաղաղությունը, երբ բարբարոսաբար ավերվում էին Ջուղայի խաչքարերը, երբ սպանվում էին մարդիկ, երբ թալանվում ու բնաջնջվում էին մեր մշակութային արժեքները, այդ թվում՝ համաշխարհային նշանակության գլուխգործոցներ, երբ ավելի քան հարյուր տարի առաջ սկսված այս մարդկային ու մշակութային եղեռնը շարունակվում է մինչ օրս։ Ես կասեի, որ այդժամ խաղաղությունը դարձել էր մի թռչող կույր ուրվական և թևածում էր համաշխարհային անտարբերությամբ ողողված քաղաքակիրթ երկրների սահմաններով մեկ՝ չգտնելով իջևան։ Հետևաբար՝ զարթնի՛ր, ո՛վ հայ, քո փրկությունը քո հզորության, իմաստության ու բարության համաժամանակյա և ներդաշնակ կիրառման մեջ է։ Այս դեպքում միայն Դո՛ւ կարող ես հանրահռչակել ՀԱՄԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մեծ դարաշրջանի գալուստը: Մնացյալը սին պատրանք է, ուրեմն ուշադիր եղիր։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 1766

Մեկնաբանություններ