38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սրանց վռնդելու առաքելությունը միայն և միայն որակյալ փոքրամասնության վրա է

Սրանց վռնդելու առաքելությունը միայն և միայն որակյալ փոքրամասնության վրա է
14.07.2024 | 07:54

Եկեք ընդունենք մի պարզ իրողություն.

Հայաստանում կա սեգմենտ, որը եթե անգամ Նիկոլն իրենց տունը հանձնի Ադրբեջանին, ապա իրենք միևնույն է Նիկոլին պաշտելու են։ Պատճառները շատ պարզ են։

Իրենք Նիկոլին համարում են իրենցը։

Ավելին իրենք Նիկոլի մեջ տեսնում են սեփական չկայացած, ստորացված, «աբիժնիկ» անհաջողակ, թույնով լեցուն, հաջողակներին ատող, սեփական անհաջողությունների համար ուրիշների մեղադրող էությունը։

Այդ զանգվածը, փոխվողը չի և, հետևաբար, սրանց վռնդելու առաքելությունը միայն և միայն որակյալ փոքրամասնության վրա է։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4473

Մեկնաբանություններ