Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Իրենց էշի տեղ են դրել ու ձև են տալիս, թե չեն հասկանում

Իրենց էշի տեղ են դրել ու ձև են տալիս, թե չեն հասկանում
02.08.2024 | 12:17

Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպեցին հայ-թուրքական սահմանին։ Ըստ տարածված հաղորդագրության՝ Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։ Այս մասին հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ Մարգարա-Ալիջան անցման կետում տեղի ունեցած բանակցություններից որոշ մանրամասներ ներկայացնելով։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ կողմերը վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար, ինչպես նաև վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Գործընթացն առանց նախապայմանների շարունակելու մասին հաղորդում է նաև պաշտոնական Անկարան։ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել նույնաբովանդակ հայտարարությամբ։

Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանի գործող իշխանությունները կարողացել են հասնել առանց նախապայմանների բանակցությունների Թուրքիայի հետ և Հայոց ցեղասպանության հարցը կամ այլ ազգային-պետական նշանակության հարցեր չեն դարձրել առևտրի առարկա, բայց սա միայն առաջին հայացքից։

Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից մեկ օր հետո Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդես եկավ հայտարարությամբ, որը, ըստ էության, թուրքական կողմի նախապայմանն է։

Թուրքիայի Հանրապետությունը կարող է բացել սահմանը հարևան Հայաստանի հետ այս երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դեպքում։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։ Պետք է պատրաստենք մեր սցենարը դրական արդյունքի դեպքում, և այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Եթե կարգավորման գործընթացն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ սահմանին կարող ենք բացել մեր դարպասները»,-Sabah պարբերականին ասել է թուրք նախարարը։

Թուրքիայի կողմից առաջ քաշվող այս նախապայմանն իր հերթին արդեն Ադրբեջանի կողմից վերածվում է մի քանի նախապայմանների։ Առաջինն ու գլխավորը ՀՀ Սահամանդրության փոփոխությունն է, որը պահանջում են ադրբեջանցիները։ Ըստ նրանց՝ պետք է ՀՀ Սահմանադրությունից դուրս թողնվի նախաբանը, որում հղում է արվում Անկախության հռչակագրին, որում էլ հիշատակվում է Արցախի հարցը և Հայոց ցեղասպանության հարցը։

Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունից մի քանի ժամ անց հայտարարությամբ է հանդես գալիս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին՝ Ամիրբեկովն ասել է, որ ժամանակ նշելն անտեղի է․ «Սա մեծապես կախված կլինի հայկական կողմի կարողությունից և պատրաստակամությունից՝ վերացնելու խաղաղության համաձայնագրի ավարտին մնացած միակ խոչընդոտը, այն է՝ Սահմանադրությամբ ամրագրված Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Ինչպես արդեն նշվել է, խաղաղության համաձայնագրի տեքստի մեծ մասը համաձայնեցված է։ Մնացած բոլոր հարցերն իրագործելի են, բայց մենք չենք կարող ավելի հեռուն գնալ և խաղաղության պայմանագիր կնքել՝ աչք փակելով այս հակամարտության բուն էկզիստենցիալ պատճառի, այն է՝ Հայաստանի Սահմանադրության պահանջների վրա։ Ուստի, որքան շուտ լուծվի այս հարցը, այնքան շուտ վերջնական որոշման կհանգենք»,- ասել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը։

Այս հայտարարություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ն կամ Ռուբեն Ռուբինյանը հրապարակային կես բառով անգամ չեն պատասխանել դրանց։ Սա երկու բան կարող է նշանակել՝ կա՛մ Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, թե ինչ են խոսում թուրքական կողմի հետ և չեն տեսնում ակնհայտ նախապայմանները, կա՛մ իրենց հայտնի երկարականջ կենդանու տեղն են դրել ու ձև են տալիս, թե չեն հասկանում ու հրապարակային խոսում են նախապայմանների բացակայությունից, ակնհայտ նախապայմանների առկայության պայմաններում։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 3020

Մեկնաբանություններ

allFromSec'>Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Անճարակության փյունիկապաշտներ ենք
Անճարակության փյունիկապաշտներ ենք

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ ե­րեքն էլ «թա­գա­վոր» են, իսկ գա­հը մեկն է
Երբ ե­րեքն էլ «թա­գա­վոր» են, իսկ գա­հը մեկն է