Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Տարբեր աշխարհագրական ու կլիմայական պայմանները ձևավորել են առանձին մարդկանց և ժողովուրդների հոգեբանությունը

Տարբեր աշխարհագրական ու կլիմայական պայմանները ձևավորել են առանձին մարդկանց և ժողովուրդների հոգեբանությունը
02.08.2024 | 10:40

Հին ժամանակներում տարբեր աշխարհագրական և կլիմայական պայմաններում մարդկանց կողմից թափված միավոր ջանքը, երբ չկային ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաները, տվել է տարբեր արդյունքներ՝ դրանով իսկ դառնալով վճռական գործոն մարդկանց առաջընթացի համար։

Այստեղ հարցի առանցքը մարդու կողմից թափած ջանքի էֆեկտիվությունն է, որի մի որոշակի կրիտիկական շեմից վերև այն դառնում է պրոգրեսի աղբյուր, իսկ այդ շեմից ներքև մարդու կողմից թափած ջանքի արդյունքը հերիք է միայն կյանքը քարշ տալու համար, ավելի ներքև՝ տվյալ տեղում կյանքը դադարում է գոյություն ունենալուց։

Իսկ այն տեղերում, որտեղ ինչ-որ ոչ բարձր մակարդակով կյանքի հարատևման համար բնության ստեղծած պայմանները բավարար են, նման տեղերում կյանքի առաջընթացը անհնարին է, ու մարդիկ ապրում են վայրի կենդանիների կյանքին շատ մոտ միապաղաղ ու անփոփոխ կյանքով։

Բայց կան նաև այնպիսի տեղեր, որտեղ մարդկանց թափած ջանքը լուրջ արդյունք չի տալիս, բայց նրանք ստիպված են հազարամյակներով մնալ նույն կամ նման տեղերում։

Այսինքն, ստացվում է, որ աշխատանք կոչեցյալը չի կարողանում ապահովել մարդկանց նորմալ կյանքը, և ով ուժ ու իշխանություն ունի, լավ կյանքի համար ընտրում է ուրիշներին թալանելու ճանապարհը, լինեն նրանք յուրային, թե օտար։

Քանի որ ուժ ունեցողներն ու թալանով զբաղվողները քիչ են, ապա հասարակության մեջ մեծամասնություն կազմող հասարակ մարդն էլ նման դեպքերում դառնում է ծույլ ու կյանքը մի կերպ քարշ տվող մեկը։

Այստեղ շատ կարևոր է նաև այն, որ թալանով ու ռիսկերով լի կյանքով ապրող մարդն էլ դառնում է քաջ ու խիզախ, և նման ժողովուրդներն էլ դառնում են քաջերի ու ծույլերի խառնուրդ, բայց որտեղ նաև ծույլերի կողմից է քաջությունը համարվում մեծ արժեք։

Եվ այսպես, տարբեր աշխարհագրական ու կլիմայական պայմանները ձևավորել են մարդկանց հոգեբանությունը և, հատկապես, նրանց վերաբերմունքը աշխատանքի ու քաջության նկատմամբ, որոնք էլ մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղել են պրոգրեսի որոշիչ հանգամանքները։

Այն տեղերում, որտեղ մարդկային ջանքն ու աշխատանքը ստեղծել են կյանքի կարիքները գերազանցող արժեք, դրանցում ստեղծվել են պայմաններ կյանքի լավացման համար, որն էլ առաջ է մղել նման խնդիրները լավագույնս լուծողներին՝ տաղանդավոր մարդկանց։

Վերջիններիս մոտիվացիան և լավագույն լուծումների փնտրտուքի ուղղությամբ թափած ջանքերն էլ սկիզբ են դրել մարդկությանը ուղեկցող ստեղծագործական պրոցեսին, երբ ամեն մի նոր լուծումը դուռ է բացում նորանոր այլ լուծումների համար։

Մի ստեղծագործական պրոցես, որի հիմնական նպատակն էր աշխատանքով հարստություն գեներացնելն ու քաջերի համար նոր զինատեսակներ ստեղծելը՝ ունեցած հարստությունը պաշտպանելու և մրցակցության պրոցեսում ուրիշների ունեցածին տիրանալու համար։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3670

Մեկնաբանություններ

.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am