Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մեր ժողովրդավար իշխանությունների հերթական անակնկալների շարքում ոչինչ չեմ բացառում

Մեր ժողովրդավար իշխանությունների հերթական անակնկալների շարքում ոչինչ չեմ բացառում
01.08.2024 | 19:34

Հիացմունքս հաճախ չեմ կարողանում զսպել, երբ մանկասայլակներով մայրեր եմ տեսնում:

ՈՒզում եմ մոտենալ, հաճոյախոսել, ջերմ ու ոգեշնչող խոսք ասել: Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ Մայրերն Աստվածուհիներ են երկրի վրա, որոնք պատրաստ են նաև կյանքի գնով վերանորոգելու ու հավերժացնելու մարդկության գոյությունը:

Մայրերն Անմահության խորհրդանիշեր են:

Ահա, այսպիսի մտորումներ են երբեմն պարուրում ինձ, երբ հանդիպում եմ երիտասարդ մայրիկների, որոնք հաճախ են գալիս մեր բակ, որպես եզակի հանգստավայրերից մեկը մեր բզկտված ու դիմազրկվող քաղաքում...

Բայց օրերս նրանց հանդիպելիս մի աննահանջ կասկած է սողոսկում միտքս. իսկ եթե ԱԺ հորջորջվող ՍՊԸ-ի կարկառուն օրենսդիրներից մեկը հանկարծ հանդես գա իր ուրույն օրենսդրական նախաձեռնությամբ և նախագիծ ներկայացնի, որ պետական միջոցներով ասֆալտի վրա մանկասայլակ վարելու համար անհրաժեշտ է հարկ վճարել, հակառակ դեպքում կտուգանվեն աշխատավարձի չգիտեմ քանիպատիկի չափով, չէ որ հարկատուն է մեր հերոսը, հետևաբար, հարկերից խուսափող ծնողը՝ հայրենիքի դավաճան:

Մայրերը պետք է անցնեն անգլոսաքսական չափորոշիչներով և ֆինանսավորմամբ դասընթացներ, ունենան համապատասխան վկայական և լիցենզավորվեն, որ մանկասայլակները պետք է հաշվառվեն, անցնեն տեխզննություն՝ պայմանավորելով այն մանուկ ուղևորների անվտանգության մարդասիրական վերաբերմունքով, որ անհրաժեշտ է ապահովագրել դրանք, ասենք, մոր և մանկան իրավունքների պաշտպանության ապահովագրական ընկերությունում, որպիսին, հուսով եմ, կգրանցվի օրենքի նախագծի առաջին ընթերցման պահին ոմն ազգականի անվամբ և այսպես շարունակ:

Չեմ բացառում, դա սիրո և նվիրումի արտահայտություն կներկայացվի՝ ի շահ բարենորոգված ապագայի, ի շահ ժողովրդի բարեկեցության:

Մեր ժողովրդավար իշխանությունների հերթական անակնկալների շարքում ոչինչ չեմ բացառում, նույնիսկ աներևակայելին, հատկապես ծանր ու հայրենանվեր աշխատանքի հոգնությունը թոթափելուց և բուռն ու անմոռանալի ամառային արձակուրդներից վերադառնալուց հետո:

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2963

Մեկնաբանություններ