ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Պատկերացնու՞մ եք՝ Իսրայելի ներկայացուցիչը ՄԱԿ-ում հայտարարի, որ իրենց ժողովրդին վտանգ չի սպառնում

Պատկերացնու՞մ եք՝ Իսրայելի ներկայացուցիչը ՄԱԿ-ում հայտարարի, որ իրենց ժողովրդին վտանգ չի սպառնում
11.10.2023 | 16:10

«Աշխարհը մեզ բանի տեղ չդրեց, աշխարհը մեզ չօգնեց, բայց Իսրայելին օգնում ա», «Մեր պատերազմի ժամանակ ոչինչ չարեց, բայց Ուկրաինային օգնեց» ասելը կամ գրելը ամենամեծ ապուշությունն ա, որովհետև նման բան ասողը գոնե մի վայրկյան պիտի մտածի «Ախպեր, բայց իմ երկիրը ինչ-որ մեկին դիմել ա՞, ինչ-որ երկրից օգնություն պահանջել ա՞, նա ընդհանրապես դաշնակից ունի՞, թե ամբողջ աշխարհի հետ փչացրել ա հարաբերությունները»։

Այ սրա մասին ինչի՞ չեք հիշում։

44-օրյայի օրերին Հայաստանը ծպտուն հանել ա՞, որ պատերազմ ա։ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից մի հատ պիստալետ կամ ռագատկա ուզել ա՞։ Ավելին, երբ էդ երկրների ղեկավարները (կոնկրետ՝ Մակրոնը) զանգահարել են՝ սրանք չեն վերցրել հեռախոսը։ Չեն վերցրել։

Ու էլի այդպիսի 20 դեպք։

Անցանք այսօրվան։

Արցախը հանձնելուց հետո ՄԱԿ-ում Հայաստանն էնպես չսարքե՞ց, որ Ադրբեջանին ոչինչ չսպառնա։

Արա, աչքներիդ առաջ գնացին ու առաջ տարան էն գաղափարը, որ բնակչությանը ոչ մի վտանգ չի սպառնում։

Էս բոլորդ տեսա՞ք։

Ձեր աչքի առաջ ա դա եղել՝ 10 օր առաջ։

Պատկերացնու՞մ եք՝ Իսրայելի ներկայացուցիչը ՄԱԿ-ում էսօրով հայտարարի, որ իրենց ժողովրդին վտանգ չի սպառնում։

Բա ձեր ոջլոտն արել ա նման բան ու անում ա։

Բա հիմա ի՞նչ եք ուզում։

Էդ Հայաստանը դուք չեք, էդ Հայաստանը էս փնթի համբալն ա, որն ամբողջ աշխարհին հայտարարում ա, որ ամեն ինչ OK ա։

Վերջացավ։

Ու ուրիշների մասին գրել, թե չօգնեց, նույնն ա, ինչ դու քո տան դարակում ինչ-որ իր կորցնես, դրա մասին ոչ մեկին չասես, բայց հետո հարևանների վրա մունաթ գաս, որ չեկան գտնեն։

Վահրամ Սահակյան

Դիտվել է՝ 10189

Մեկնաբանություններ