Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

«Շպրտելու» ժամանակը

«Շպրտելու» ժամանակը
12.10.2024 | 09:24

Եթե հավատանք մամուլի հրապարակումներին, ՔՊ վարչությունը մերժել է արդարադատության նախարարի բոլոր թեկնածուներին, այդ թվում՝ Արփի Դավոյանին: Դա ցուցիչ է՝ ինչպես է Փաշինյանը օգտագործում յուրայիններին:

Մեկանգամյա օգտագործման հայտնի միջոցի նման:

Էս «թեկնածուները» Փաշինյանին պետք էին՝ Գրիգոր Միանսյանին «փուռը տալու» համար:

Հիմա նրանց «շպրտելու» ժամանակն է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ