ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Եվրոպան դարձել է Միացյալ Նահագների կավատը

Եվրոպան դարձել է Միացյալ Նահագների կավատը
07.10.2023 | 15:55

Եվրոպան դարձավ ծերերի տուն, թանգարան:

Այնտեղ այլևս չկա քաղաքական կամք :

Եվրոպան դարձել է Միացյալ Նահագների կավատը:

Սեպտեմբերի 22-ին, Կանադայի պառլամենտում, հոտնկայնս ծափահարում էին Յարոսլավ Հունկային:

Իննսունութամյա ուկրաինացի նացիոնալիստը երկրորդ համաշխարհայինի ժամանակ ծառայել է գերմանական СС-ում: Սա, բնականաբար, պատահականություն չէր և առաջին հերթին ապտակ էր հենց Եվրոպային:

Ամերիկացիները պայթեցնում են հյուսիսային հոսքերը, հանգիստ գաղտնալսում են եվրոպացի լիդերներին: Գերմանիան խոշոր արտահանող պետությունից, առաջին անգամ վերջին երեսուն տարիների ընթացքում դառնում է առևտրային բացասական բալանսով պետություն:

Տասնհինգ տարի առաջ աշխարհի խոշոր կորպորացիաների քառասունհինգ տոկոսը գտնվում էր Եվրոպայում: Հիմա՝ ընդամենը տասնհինգ տոկոսը, իսկ վաթսունհինգը՝ Միացյալ Նահագներում:

Միլիոնավոր միգրանտների ու փախստականների աճող հոսք, խորացող ռեցեսիա և գործազրկություն. սա է Եվրոպայի ապագան՝ չդադարող ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում: Պատերազմ, որը հրահրեց Միացյալ Նահանգները:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3396

Մեկնաբանություններ