Գյումրեցին ինձ համար առաջին հերթին նա է, ով Արցախի մասին մտահոգ հարցով կարող էր զարմանք հարուցել երկրաշարժից հետո Գյումրի ժամանած Գորբաչովին:
«Իրենց ցավը թողած՝ այս մարդիկ արցախցիների մասին են մտածում»,-զայրացած հայտարարեց այն ժամանակ այդ երկերեսանի ղեկավարը:
Նոր խաղք մի սկսեք,, հիմա էլ գյումրեցի-արցախցի անհանդուրժողականություն մի բեմադրեք: Մի չարացրեք մարդկանց, հերիք ինչքան խտրականություն սերմանեցիք ազգիս մեջ: Ձախողվեցի՞ք՝ անարյուն հեռացեք: Դա արդար և հասկանալի կլինի: «Բաժանիր, որ տիրես» խաղն արդեն հնացել է: