Կյանքի օրոք ես բախտ չեմ ունեցել ճանաչել Տարոն Անդրեասյանին, և ինչպես դուք բոլորդ, նրա մասին իմացել եմ տելեգրամյան ալիքում հրապարակված անհավանական կադրերից։
Ռուսաստանի ռազմավարական պարտությունը փոխելու է աշխարհաքաղաքական դասավորությունը, այդ թվում և մեր տարածաշրջանում։ Արևմուտքի հաջորդ թիրախը լինելու է Իրանը, իսկ այս պահին «միջուկային գործարքի» շուրջ ակտիվությունը, կարծում եմ, Իրանին Ռուսաստանի ռազմական պոտենցիալի նորոգման հարցում հնարավորինս չեզոք պահելն է։
Իմ երջանկահիշատակ համագյուղացուց մի թևավոր խոսք է մնացել շրջանառության մեջ, որը երեկ հիշեցի «Ռուսաստանի մոտալուտ պարտությանը» սրտատրոփ սպասող և այդ պարտությունը ցնծությամբ նշելու պատրաստ հայ «արևմտամետ քյարփինջների» էյֆորիկ դրսևորումների հետ կապված:
Ադրբեջանն օրեր առաջ նախ տեղեկատվական-քարոզչական գրոհ սկսեց Հայաստանի դեմ, իսկ այսօր պաշտպանության նախարարի մակարդակով ազդարարում է, թե սահմանագծին լարվածություն կա, ապա «կոշտ» հանձնարարություն իջեցնում զորքերին իրավիճակը վերահսկելու և պատշաճ հակազդելու համար։
Հայաստանում երբ մեկը փորձում է օգտակար ու խելացի մի բան անել, մի գործ ձեռնարկել, թեկուզ, ասենք, մի անիվ պատրաստել, այդ անիվը դեռ չսարքած, հազարավորները մեկական փայտ առած, վազում, գալիս են, որպեսզի փայտն անվաճաղերի արանքը խցկեն։