Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Գայլերի հարձակում՝ այս անգամ Սյունիքի Լոր գյուղում

Գայլերի հարձակում՝ այս անգամ Սյունիքի Լոր գյուղում
09.06.2012 | 01:31

Գայլերի հարձակման դեպք է արձանագրվել նաև Սյունիքի Լոր համայնքում: Խորամանկ գիշատիչներին չի շփոթեցրել անգամ գյուղի լուսավորությունը. գայլերը գիշերվա ժամը 1-ի սահմաններում անարգել թափանցել են 77-ամյա Ռոզա Հովսեփյանի գոմն ու հոշոտել նրա 7 ոչխարները: Գայլերի ճիրաններից փրկվել է միայն Ռոզայի միակ այծը, որին դեպքի հաջորդ օրը գտել են սարերում: Բարեբախտաբար, ընտանիքը սնող միակ կովը եղել է գոմի փակ տարածքում, որին գիշատիչները չեն հասցրել վնասել:

Գյուղապետարանը նախատեսել է որոշակի օժանդակություն տրամադրել տուժած ընտանիքին:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ