Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 11 սմ-ով

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 11 սմ-ով
29.05.2012 | 09:59

Մայիսի 29-ի դրությամբ, Սևանա լիճը ծովի մակերեւույթից գտնվում է 1900,45 մետր բարձրության վրա: Նախորդ տարվա նույն օրը լճի հայելու նիշը ցածր էր 11 սմ-ով: Արագածի բարձրլեռներում (2900 մետրի վրա) ձնածածկը ներկայումս 43 սմ է:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, մայիսի 29-ի օպերատիվ տվյալներով, Սևանը սնող Արգիճի գետի հզորությունը` 12,5 խմ վայրկյան է, Գավառագետի հզորությունը` 6,70 խմ/վրկ, Մասրիկ գետի հզորությունը` 6,06 խմ վայրկյան, և Ձկնագետինը` 2,56 խմ/վրկ: Սևան թափվող գետերի և գետակների գարնանային վարարումները ավարտը սահմանվել է մինչև հունիսի առաջին տասնօրյակը:
Սևանա լճի բարձրացմանը զուգահեռ` այս տարվա մայիսի 2-ից սկսվել են ոռոգման նպատակով ջրի բացթողումները Հրազդան գետի հունով: Մայիսի 29-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 37 միլիոն 276 հազար խմ ջուր: Նշենք, որ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Սևանից բաց թողնվելիք ջրի տարեկան չափաքանակը սահմանվել է մինչև 170 մլն խմ:
Հավելենք նաև, որ անցած շաբաթ (մայիսի 21-28-ը ) հանրապետության գետերում դիտված ջրի ելքերի մեծացումների արդյունքում Սևանա լճի հայելու նիշը բարձրացել է 2 սմ-ով:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ