Մի քանի շաբաթ առաջ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշել է այն կարևոր պահը, երբ խորհրդարանական ընդդիմությունը պետք է վայր դնի իր պատգամավորական մանդատները:
Այդ պահը հասունացել է:
ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել դելիմիտացիա/ դեմարկացիայի հարցերով հանձնաժողովների գործունեության Կանոնակարգը:
Իմ ունեցած տեղեկություններով, կառավարությունը մտադիր է այս փաստաթուղթն արագ ուղարկել ԱԺ՝ առաջիկա քառօրյայում վավերացման:
Որևէ ռացիոնալ քաղաքական ուժ, բանական մարդ դեմ չէ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, դելիմիտացիա/ դեմարկացիային:
Բայց այս Կանոնակարգը, որը քարտեզային որևէ նկարագիր չունի, Հայաստանի կապիտուլյացիայի «Ճանապարհային քարտեզ» է:
Ընդդիմությունը խորհրդարանում չի կարող հակազդել իշխանության մտադրություններին, ցավոք, Սրբազան շարժման պոտենցիալը թույլ չի տալիս փողոցով հասնել նրան, որ խորհրդարանը հետ կանգնի Կանոնակարգը վավերացնելու մտքից:
Խորհրդարանական ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները՝ մի կողմից, ողջ պատասխանատվությունը թողնելով Փաշինյանի և նրա «ուսապարկերի» վրա, մյուս կողմից՝ երկրում հարուցելով քաղաքական համապարփակ ճգնաժամ:
Սա ճանապարհ է, որն արդյունավետ մարտավարության համադրմամբ, կարող է բերել փողոցի ակտիվացման՝ հեղափոխության կամ արտահերթ ընտրությունների հանգուցալուծմամբ:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ