ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Խռովք

Խռովք
02.02.2024 | 21:22

Ես կախ եմ ընկել հուսախաբության

Պարանն օրորող ծառի ստվերից,

Գիտեմ՝ հոգնել ես, Տե՛ր իմ, դու սաստիկ

Դատավորի քո անպտուղ դերից։

Անորուշության փեշերն են այրվում

Անտարբերության սառը կրակից,

Քամին մատներն է այրում խենթացած,

Որ բաժին հանի տաք շագանակից։

Խիղճն է դեռ ծխում մոխիրների մեջ․

(Ո՞վ էր ջանացել այրել կրակում).

Ափսոսանքի հորդ գետեր են հոսում

Անմեղության ու խղճի արանքում։

Հեշտ չէ նվիրման հետքերը այրել՝

Արդարությունը եղծելու համար․

Հոգուս մեջ ցավի ամպեր են դիզվում,

Բայց շանթ չի դառնում իմ սիրտը տկար։

Ինձ համար միշտ կան սահմաններ անխախտ,

Որ անհնար է հեշտությամբ հատել,

Ի՞նչը ստիպեց, Տե՛ր իմ, որ հանկարծ

Որոշեցիր ինձ անհանցանք դատել։

Չէ՛, անմեղ մարդիկ չկան աշխարհում,

Մեղքի ծնունդը դեռ դրախտում էր․

Օձը Եվային չէր կարող խաբել,

Թե քեզ հավատար ու անկեղծ լիներ։

Բանադրանքը՝ մեղսալի ու պիղծ,

Լոկ ճիզվիտների զենքն է մոլագար,

Ինձ աստվածային օրենքով դատիր,

Չարի սադրանքը ինձնից հեռու տար։

Դատավորն ինքդ ես, ո՛վ Ամենակալ,

Շնթռել է շեմիս օձը բանադիր,

Թե մեղանչել եմ քո դեմ ինչ-որ տեղ,

Տե՛ր իմ, անվարան աչքերս հանի՛ր։

06․ 07․ 2023 թ․

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2669

Մեկնաբանություններ