38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Եռանդով սղոցում ենք այն ճյուղը, որի վրա ազգովի գտնվում ենք. Վարդգես Օվյան

Եռանդով սղոցում ենք այն ճյուղը, որի վրա ազգովի գտնվում ենք. Վարդգես Օվյան
06.03.2023 | 05:26

ՖԲ արխիվս ներբեռնել եմ։ Zip ֆայլ է։ Փորձում եմ բացել, բոլոր բաժինների անվանումները շնագայլերեն է, ոչ մի բառ չեմ հասկանում։ Գրառումներս հայերեն են, էջիս լեզուն ռուսերեն է։ Շնագայլերեն, փաստորեն, ոչինչ չկա, սակայն արխիվս ահա` ինձ համար ամենանողկալի լեզվով է բերել, որովհետև նրանք բոլոր ուղղություններով աշխատում են, իսկ մենք բոլոր ոլորտները, ամեն ինչ քանդել, ավերել, թալանել ենք, այսօր կանգնած ենք նոր ց ե ղ ա ս պ ա ն ու թ յ ա ն շեմին, ու մեզ «ղեկավարում» են շ ի մ պ ա ն զ ե ն ե ր ը։


Դե, իհարկե, ռուսները, պարսիկները, վրացիները, անգլիացիները, թուրքերը, հրեաները, գերմանացիները, բուշմենները, ասորիները, մայաները, բոլորն են մեղավոր, բացի մեզնից։ Իրականում ողջ աշխարհը, անգամ ամենահետամնաց ազգերը վաղուց իջել են ծառից, մենք բարձրացել ենք ծառի կատարը և եռանդով սղոցում ենք այն ճյուղը, որի վրա ազգովի գտնվում ենք։


Առասպելական դժոխքն իրականություն ենք դարձրել։

Դիտվել է՝ 10352

Մեկնաբանություններ