ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Սահմանդրությունը կարծես հերոսի արձանի լինի

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Սահմանդրությունը կարծես հերոսի արձանի լինի
05.07.2014 | 12:46

Աստվածն առաջին մարդուն իշխան կարգեց, բայց արգելեց օգտվել դրախտում աճող ծառից: Այդպիսով Աստծու կողմից սահմանվեց առաջին օրենքը, իսկ մարդը խախտեց այն: Երկար ժամանակ Երկնային կանոնները դրվել են հասարակական հարաբերությունները կարգավորող օրենքների հիմքում: Այդպիսով փորձել են երկրային օրենքները համապատասխանեցնել Երկնային հիմնարար օրենքներին: Նոր ժամանակներում, Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո հիմնարար օրենքը կոչվեց Սահմանադրություն: Հայաստանը 19 տարեկան Սահմանադրություն ունի, սակայն 19 տարի անց այդպես էլ չի հաջողվել Օրենքը բարձրացնել ամեն ինչից վեր: Այսօր քաղաքացիների և հաստատությունների միջև ծագող վեճերի և խնդիրների մի զգալի մասը կարգավորվում են օրենքները շրջանցելով՝ կաշառքով, ավանդույթներով, ադաթներով, հանցագործ հեղինակությունների միջամտությամբ, բայց ոչ օրենքով: Սահմանդրությունը կարծես հերոսի արձանի լինի, որի կողքով անցնելիս մի պահ հպարտություն են ունենում, որ իրենք էլ դրանից ունեն: Տարածված կարծիք կա, թե օրենքը մարդու համար է: Եվ ուրեմն, եթե մարդու համար է, ապա կարելի է հարմարացնել մարդու պահանջներին, ցանկություններին ու հետաքրքրություններին և ըստ հարկի շրջանցել, արհամարհել ու տրորել: Իսկ ի՞նչ կլինի, եթե Օրենքը բարձրացնենք ամեն ինչից վեր, նույնիսկ մարդուց և ամրագրենք, որ մարդն է Օրենքի համար: Գուցե այդ ժամանակ հնարավոր լինի իրապես հաստատել Օրենքի իշխանություն: Ինչևէ, փաստն այն է, որ ներկայում Սահմանադրությունն ընկալվում է որպես հոդվածների անկապ հավաքածու, որը երբեմն կիրառում են փաստաբանները` իրենց հայցերը լրացուցիչ հիմնավորելու համար:

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ