ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Քոչարյանը ձեռնոց նետեց Սարգսյանին

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Քոչարյանը ձեռնոց նետեց Սարգսյանին
25.06.2014 | 11:13

Նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը տվել է ամենախիստ ու արմատական հարցազրույցը:

Երկրորդ նախագահն այս անգամ չի սահմանափակվել ընդհանուր գնահատականներով կամ դատողություններով՝ իշխանությանը հասցեագրելով քրեական բնույթի մեղադրանքներ: Ընդ որում, սլաքն ակնհայտորեն ուղղվում է Սերժ Սարգսյանի ուղղությամբ:
Քոչարյանը, մի կողմից, սահմանազատվում է իշխանությունից, մյուս կողմից, իրեն ասոցացնում է ընդդիմադիր քառյակի հետ՝ օրակարգային համարելով նրանց բարձրացրած խնդիրները:
Այս հարցազրույցը մի քանի հետևությունների տեղիք է տալիս: Կամ իսկապես Քառյակի ոչ ֆորմալ առաջնորդը Քոչարյանն է, ու այս դեպքում գործ ունենք երբեմնի ախոյաններ Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի ստվերային պայմանավորվածությունների հետ, կամ հակառակը՝ երկրորդ նախագահը ոչ իշխանական հայտնի ուժերի նկատմամբ կորցրել է վերահսկողությունը, և այս հարցազրույցով մեսիջ է հասցեագրում նրանց:
Չի բացառվում նաև, որ նոր կառավարության ձևավորման կամ գործունեության արդյունքում խախտվել են Սերժ Սարգսյանի ու Ռոեբերտ Քոչարյանի միջև անցյալում ձեռք բերված ինչ-ինչ պայմանավորվածություններ, ինչն առիթ է տվել երկրորդ նախագահին հանդես գալու արմատական այս հարցազրույցով:
Ինչևէ, Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր քաղաքական օրակարգը պարտադրել մյուս խաղացողներին: Ու այս հանգամանքը նոր ինտրիգ է առաջացնում քաղաքական դաշտում:

Դիտվել է՝ 1907

Մեկնաբանություններ