ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ձեզ ասե՞լ եմ, որ ինձ չի կարելի խաբել»

Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ձեզ ասե՞լ եմ, որ ինձ չի կարելի խաբել»
18.12.2013 | 13:29

Տարիներ առաջ հանգամանքների բերումով պետք է հանդիպեի օլիգարխներից մեկի հետ: Նրա «տղաները» նեղացրել էին իմ մանկության ընկերներից մեկին և «նալոգ» էին վերցնում ամեն ամիս: Վերջին ամիսը ընկերս չէր տվել «նալոգը», կրակել էին իրար վրա, ընկերս ոտքից վիրավորվել էր: Ընկերոջս մայրը եկավ մեր տուն, ամեն ինչ պատմեց, և խնդրեց, որ եթե կարող եմ առանց ինձ վնաս տալու օգնել իր տղային, մի բան անեմ: Ասաց, որ Արամը չէր ուզում դիմել և չէր էլ թողնում իրենց, որ դիմեն ինձ, մտածելով, որ ինձ էլ կվնասեն: Զանգահարեցի Մոսկվայում ապրող մորաքրոջս տղային, նա` օլիգարխին: Պարզվեց, որ նրա «տղաները» խնդիրը գլխիվայր շրջված էին ներկայացրել նրան: Մի խոսքով, հանդիպեցինք: Բավական երկար զրուցեցինք: Կանչեց էդ տղաներին, հարցրեց. «Ձեզ ասե՞լ եմ, որ ինձ չի կարելի խաբել»: Գլխով արեցին: Շարունակությունը պիտի որ պարզ լինի... Մի խոսքով, էս աշխարհում, հիմարներից մեկուսացած, ապրում են մարդիկ, որոնց չի կարելի խաբել: Որոնց հետ խոսելիս պետք է գոնե տիրապետել գրական լեզվին, թեև նրանք չեն խոսում «գրական», բայց հաճույքով են լսում ճշմարիտ և գրական զրույցը:

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ