«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ձմեռ պապին` ճգնաժամը շալակին

Ձմեռ պապին` ճգնաժամը շալակին
19.12.2008 | 00:00

ՁԳԵՔ ԳՈՏԻՆԵՐԸ
Հայտնի ասացվածք կա` ՙԱղվեսն իր ոտքով թակարդն է ընկել՚: Կարծում ենք` այս արտահայտությունն այսօր արդիական է այն առումով, որ, չնայած բազմաթիվ զգուշացումներին և հաջորդ տարի կանխատեսվող ավելի սաստիկ համաշխարհային տնտեսական ճգնաժամին, կառավարությունը ներկայացրեց, իսկ ԱԺ-ն պարզապես հաստատեց հաջորդ տարվա բյուջեն (իրե՞նց ինչ, հո իրե՞նք չեն դրա տակից դուրս գալու):
Համենայն դեպս, չի կարելի ասել, թե ՀՀ կառավարությունը և երկրի բարձրագույն իշխանությունը հաշվի չեն առել, որ 2009-ի 3,2 մլրդ դոլարանոց բյուջեի կատարումը բավականին դժվար գործ է լինելու, որի պարագայում, թող ներվի ասել, կամ էշը կսատկի, կամ իշատերը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում կարող է անհետացման եզրին հայտնվել փոքր ու միջին բիզնեսը, որի մասին, ի միջի այլոց, վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ սկսեցին մտածել մեր իշխանությունները: Եվ այն 17 մլրդ դրամանոց վարկային փաթեթը, որ կառավարությունը մտադիր է տրամադրել փոքր ու միջին բիզնեսին, կարելի է ասել, նույնն է, ինչ փրփուրներից կառչելը: Քանի որ վերջին 10 տարիներին իշխանությունների միակ գործն է եղել աջակցել խոշոր, այսինքն` նաև իրենց, բիզնեսին և նրա համար ստեղծել ավելի ու ավելի հարմար պայմաններ: Եվ պատահական չէ, որ արդեն իսկ ներմուծումը մոտ 4 անգամ գերազանցում է արտահանումը: Ի միջի այլոց, 2007 թ. հունվար-հոկտեմբերի համեմատ 2008-ի նույն ժամանակահատվածում միայն Ռուսաստանից Հայաստան ներմուծումն ավելացել է 3 անգամ ¥Թուրքիայից` 1,8 անգամ¤, այն էլ միայն Էլեկտրաէներգիայի, գազի, ցամաքային տրանսպորտի, երկաթուղու և կապի ոլորտներում: Այսինքն` այնտեղ, որտեղ Ռուսաստանի Դաշնության տնտեսավարողները մենաշնորհային դիրքերում են: Սակայն կարծում ենք, որ 2009 թ. նույնիսկ այս ոլորտներում ներդրումները ՌԴ-ից էապես կնվազեն, իսկ դա նշանակում է, որ դրանց 60 տոկոսն ապահովող երկրից դրամական հոսքի դադարեցման պարագայում մեզ մոտ դրանք համարյա թե կհավասարվեն զրոյի: Իսկ խոշոր ներդրումային ծրագրեր 2009 թ. կարծես թե նախատեսված չեն: Եվ տնտեսական ճգնաժամի պայմաններում ոչ մեկը, թերևս, չի գնա այնպիսի ծրագրերի իրականացման, ինչպիսին է Հայաստանում նոր ատոմակայանի կամ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ֆինանսավորումը:
Սակայն սա` մի կողմ: Պարզ է, կառավարությունն արդեն իսկ հասկացել է, որ հաջորդ տարվա բյուջեն իրագործելը բավականին դժվար է լինելու: Եվ այն, որ ՀՀ իշխանությունները գումարներ են խնդրում մեկ Ռուսաստանից, մեկ Չինաստանից և Համաշխարհային բանկից, ապացուցում է, որ իրավիճակը եթե արտակարգ չէ, ապա մոտ է այդպիսին լինելուն:
Այս պարագայում հարց է առաջանում` ո՞վ է վճարելու բյուջեի հնարավոր ճեղքվածքները փակելու համար: Ինչպես միշտ` Հայաստանի հեզ ու հնազանդ քաղաքացիները, ավելի կոնկրետ` նրանց գործարար մասը: Եվ զուր չէ, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի հարկային գերատեսչությունը դեկտեմբերի սկզբից լծված է մի հույժ կարևոր գործի` կանխավճարներ է պահանջում բոլոր միջին ու փոքր գործարարներից այն մտայնությամբ, որ եթե դեկտեմբեր ամսին կարողացան ինչ-որ բան պոկել, էլի լավ է, այլապես հաջորդ տարվա առաջին ամիսներին դա հույժ դժվար գործընթաց է լինելու, քանի որ, ըստ կանխատեսումների, այս տարվա Ձմեռ պապը տնտեսական ճգնաժամի տեսքով մեր դուռն է թակելու հենց Ամանորին:
Ատոմ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7522

Մեկնաբանություններ