Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Ասում են...

Ասում են...
03.04.2009 | 00:00

...թե վերևներին կարողացել են համոզել սեփականաշնորհել նախկինում մագնիտոֆոններ արտադրող «Գառնի-Լեռ» փակ բաժնետիրական ընկերությունը, որտեղ պետությունն այն հոսքագծի փայատերն է, որը «Կալաշնիկով» ինքնաձիգերի փողեր է արտադրում։ Այս գործարքը շատ է հիշեցնում երկու տարի առաջ նույն ձեռագրով սեփականաշնորհված երկու այլ կարևորագույն միավորումների ճակատագիրը։ Խոսքը պատերազմի տարիներին փամփուշտներ արտադրող հանրապետության միակ գործարանի և «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորման մասին է (այս վերջինը, ի դեպ, ռազմավարական նշանակություն ունեցող բացառիկ կենտրոն էր աշխարհի մակարդակով)։ Ասում են նաև, թե մտադրություն կա ընդհանրապես ապամոնտաժել «Գառնի-Լեռ» ՓԲԸ-ի ինքնաձիգերի փողեր արտադրող հոսքագիծը` փոխարինելով խցաններ թողարկող հոսքագծով, ինչն անհրաժեշտ է հարակից արտադրամասերում շշալցվող զովացուցիչ ջրերի և հյութերի արտադրության համար։ Մնում է մտածել, որ տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունեցող Հայաստանն այսուհետ «Կալաշնիկով» ավտոմատների փողերը սովորական խցաններով է փոխարինելու` ի մեծ «սարսափ» օրումեջ պատերազմը վերսկսելու սպառնալիքներ հնչեցնող Ադրբեջանի։ Հանճարեղ է։

Դիտվել է՝ 3156

Մեկնաբանություններ