Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Սա նախապայման չի՞, ա՛յ չմոներ

Սա նախապայման չի՞, ա՛յ չմոներ
08.05.2023 | 21:32

ՔՊ-ականներն իրար հերթ չտալով գոռում էին, որ թուրքերի հետ բանակցում են առանց նախապայմանների։

Բա սա նախապայման չի՞, ա՛յ չմոներ։

Թուրքական ահաբեկչական գորշ գայլերի նշանը հայերին աջ ու ձախ ցույց տվող հանցագործ Չավուշօղլուն խոսել է Նեմեսիսի հուշարձանն ապամոնտաժելու իրենց պահանջի մասին։

Հայերին թուրքական սրից պրծածներ անվանող հանցագործ Էրդողանի ռեժիմի հաջորդ պահանջը լինելու է Ծիծեռնակաբերդի ապամոնտաժումը։

Հիշե՜ք, հայ ազգի թշնամի է նա, ով կխոսի, համաձայնություն կտա, թուրքական օրակարգը առաջ կտանի այս հուշարձանի դեմ։

Նրանք համարվելու են հայ ազգին ցեղասպանածներ։

Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4245

Մեկնաբանություններ