Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Էժանագին ու թրքավարի լուծումներ՝ Աղդամի, Ղազախի բազարներին բնորոշ. Ռոբերտ Մելքոնյան

Էժանագին ու թրքավարի լուծումներ՝ Աղդամի, Ղազախի բազարներին բնորոշ. Ռոբերտ Մելքոնյան
25.09.2022 | 11:55

Ձեզ ի՞նչ է թվում, Նիկոլը պատահակա՞ն էր բազմիցս շեշտում 29.800-ը:
Իհարկե՝ ոչ։
Այս ամենը ողջ դժոխային ճանապարհի վերջնական հանգուցալուծման «տեսլականն» է։ Դա ռուսաստաններում, բրյուսելներում, ամերիկաներում քննարկումների ներկայացումն է «կինոյի տղու»՝ Նիկոլի դերակատարումով։


Ադրբեջանը կճանաչի մեր տարածքային ամբողջականությունն այդ սահմաններում, դրա դիմաց էլ մենք կճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն առանց Արցախի։
Եվ նա՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն էլ չի ասում Արցախ, Լեռնային Ղարաբաղ, այլ՝ Ղարաբաղում բնակվող հայեր։
Ահա թե ինչի համար էր պատերազմը, այդքան զոհերն ու խեղվածները, պերմանենտ սահմանային ընդհարումներն ու հայկական ընտանիքների ճրագների մարումները՝ մեր ներկա սերնդի զոհերը, հայ ազգին պատվազրկելը։
Էժանագին ու թրքավարի լուծումներ՝ Աղդամի, Ղազախի բազարներին բնորոշ:
Բա ասում էր, չէ՞, Արցախը Հայաստան է, ու վերջ:


Եվ կտասեր ու անուղեղ զանգվածն էլ, ավանակի նման, էյֆորիայի մեջ էր ընկնում...
Իսկ իրականում սրանց համար Արցախ չկա, Ղարաբաղ է, ու այն էլ՝ թուրքերինն է, և հայերն էլ, ստացվում է, քոչվորի նման եկել ու «զավթել» են այն և բնակվում են այդտեղ:
Նիկոլը շուրջ քառամյա կոմեդիայի ավա՞րտը հնչեցրեց ՄԱԿ-ից:
Իմ կարծիքով՝ այո՛:

Դիտվել է՝ 6675

Մեկնաբանություններ