Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մարիետա ԲԱԴԱԼՅԱՆ. Լեզվի գռեհկացումն ինձ հազարապատիկ ավելի է խեղճացնում

Մարիետա ԲԱԴԱԼՅԱՆ. Լեզվի գռեհկացումն ինձ հազարապատիկ ավելի է խեղճացնում
30.10.2013 | 11:14

Ես, իհարկե, չէի ուզենա, որ շուկայի մասին իմ ստատուսը պատճառ դառնար փոխադարձ հանդիմանանքների: Ես ընդամենը ներկայացրել եմ իմ կարծիքը, և Ճիշտ է մեր ասացվածքը. «Որքան մարդ, այնքան կարծիք»: Անշուշտ, դա անխուսափելի է, չի կարող բոլորին դուր գալ այն, ինչը չի հավանում մեկ այլ անձ: Գուցե ես սխալ եմ, չեմ ժխտում և կոկորդ չեմ պատռում, բայց, շուկայի մոտով անցնելիս, ես այն արգահատանքը չեմ զգում, որքան՝ Աբովյան -Սայաթ Նովա հատվածով անցնելիս: Լեզվի ինստիտուտի շենքի իսպառ վերացումն ինձ առավել մեծ ցավ ու վիշտ է պատճառում, և դրա տեղում լայն թափով վեր խոյացող «եկեղեցու» նախնական տեսքն արդեն իսկ ինձ չի ստիպում անգամ նայել դրա կողմը, որովհետև չեմ տեսնում մարդկանց հոգսը թոթոփելուն կոչված մի սրբատեղի, որն իսկապես հենց այդ նպատակին է ծառայելու: Դարեր շարունակ հայն իր երազանքները, վիշտը , հոգսը, ցանկությունները առ Աստված հասցնելու համար անգամ մի փոքրիկ մատուռ է այցելել, դրա զորությանն ավելի է հավատացել, քան ահա այսպիսի շքեղագույն կառույցի զորությանը կհավատա, որովհետև քանդել լեզվի կաճառն ու փոխարենը կառուցել մեկ այլ անցանկալի շինություն, որը, համոզված եմ, չի արտահայտում մեծամասնության գոհունակությունը, առնվազն անհեռատեսություն է: Այլ բան էր հենց տեղի եկեղեցու գոյությունը, այն ժամանակին ուժ ու հավատ էր ճառագում, մարդիկ կանոնավոր հաճախում էին, պսակվում, հույսեր կապում, որովհետև արդեն իսկ եկեղեցին վաղուց իր մեջ ժողովրդի հավատի թանձր աղոթքներ էր ամփոփում, և ներս մտնելիս խորհրդավորությունն ու ակնածանքը պատում էին հոգիդ: Լեզվի ոչնչացումն ու մահը, նրա աղավաղումն ու գռեհկացումն ինձ ծայրաստիճան, հազարապատիկ ավելի է խեղճացնում, ես որպես մարդ փոքրանում եմ նրա բացակայությունից, գետինը փախչում է ոտքերիս տակից, կարծես, ես ինքս ինձ եմ կորցնում:

Դիտվել է՝ 3058

Մեկնաբանություններ