Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Երևանի թիվ մեկ սպառնալիքը ուրբանիզացիայի վտանգն է

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Երևանի թիվ մեկ սպառնալիքը ուրբանիզացիայի վտանգն է
13.04.2013 | 22:52

Թե ով կընտրվի Երևանի նոր քաղաքապետ, ցույց կտա ժամանակը: Այս պահին ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպիսի մայրաքաղաք կունենանք 4 տարի անց:

Որ Երևանի առաջ ծառացած են բազմաթիվ խնդիրներ՝ այդ թվում անլուծելի թվացող, փաստ է, սակայն շատ կարևոր է, թե դրանց լուծման համար ինչպիսի փիլիսոփայություն կորդեգրվի առաջիկա տարիներին:
Իմ կարծիքով, Երևան քաղաքի համար թիվ մեկ սպառնալիքը ուրբանիզացիայի վտանգն է, սակայն գիտակցում եմ, որ այն չեզոքացնելը վեր է Երևանի համայնքի ղեկավարության ուժերից:
Դրանով հանդերձ, նույնչափ համոզված եմ, որ մնացած բոլոր խնդիրների համար պատասխանատու է Երևանի քաղաքապետը՝ իր ենթականերով, ավագանիով հանդերձ:
Ինչևէ, շատերը կհամաձայնեն, որ Երևանի առջև ծառացած են հետևյալ մարտահրավերները.
1. Տրանսպորտի, մեղմ ասած, անմխիթար վիճակը. Սթափվել է պետք, այսպես շարունակել չի կարելի, երևանցին իրավունք ունի առանց կռանալու տուն վերադառնալ:
2. Ապօրինի շինարարության անվերահսկելի գոյությունը:
3. Քաղաքի էկոհամակարգի անբավարար վիճակը:
4. Աղբահանության կամ քաղաքի մաքրության բացակայության խրոնիկ բնույթը:
5. Խմելու ջրի 24- ժամյա ապահովման տարրական իրավունքի իրացումը:
6. Վարչական շրջանների ենթակայության տակ գտնվող ճանապարհների տխուր վիճակը:
7. Բակային լուսավորության բացակայությունը…
Խնդիրները բազմաթիվ են: Ես ընդամենն առանձնացրի դրանց տեսանելի մասը:
Քաղաքի նոր իշխանությունը կլուծի՞ նշված խնդիրները, փառք իրենց, չի՞ լուծի՝ ուրեմն դարձ ի շրջանս յուր, կամ ապրել այնպես, ինչպես միշտ:
Հ.Գ. Չմոռանամ ամենակարևոր խնդրանքս Երևանի նոր իշխանությունից. բարեկամնե´ր, ընտրվելուց հետո խնդրում եմ նվաստիս բացատրե´ք, պարզաբանե´ք, հասկացրե´ք, վերջապես, թե ի՞նչ բան է համատիրությունը, ովքե՞ր են այդ մարդիկ, ի՞նչ առաքելություն ունեն և, վերջին հաշվով, ի՞նչ են ուզում մեզանից:

Դիտվել է՝ 4296

Մեկնաբանություններ