ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Ազգապահություն

Ազգապահություն
21.06.2024 | 14:44

Արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր, «Վերք Հայաստանի» հեղինակ Խաչատուր Աբովյանի թոռ Կոնստանդինի վերաբերյալ 1897 թ․ փետրվարին Թիֆլիսի «Արձագանք» թերթը այսպիսի լուր տպագրեց․

«Կրթական ասպարիզում իւր բարեգործութեամբ յայտնի մեծ․ պ․ Աղէքսանդր Մանթաշեանը որոշեց Խաչատուր Աբովեանի անդրանիկ թոռ Կոնստանդին Աբովեանին, որ մի 18 տարեկան երիտասարդ է և իւր միջնակարգ ուսման ընթացքը առաջիկա մայիսին աւարտում է Գէորգեան ճեմարանում, իւր թոշակաւոր ընդունելով, ուղարկել Գերմանիա, բարձրագոյն ուսում ստանալու համար»։

Նույն թվականի սեպտեմբերի 27-ին Խ․ Աբովյանի հարս Կատարինե Աբովյանը՝ Վարդան Աբովյանի այրին, մի նամակ հրապարակեց, որտեղ ի մասնավորի գրում էր․ «Վստահանում եմ մի րօպէ ձեր բարի ուշադրութիւնը հրաւիրել Վարդան Աբովեանի որբերի, Խաչատուր Աբովեանի թոռների վրա, որոնք թւով հինգ՝ երեք տղայ և երկու աղջիկ, մնացել են իմ խնամքին, որոնց վրա ես, նրանց մայրը, օրէնքով նշանակված եմ խնամակալ:

Տարածված է, թէ նրանք արդէն ապահովված են նիւթականի կողմից: Երանի՜ թէ բոլորովին այդպէս լինէր: Նրանցից մէկը, մեծը՝ Կոստանդին Աբովեան, պ. Ա. Մանթաշեանի հաշւով ուսման է ուղարկված Եւրօպա, և երկրորդը՝ Վիկտօրիա Աբովեան, ուսանում է անվարձ Երևանի օրիորդական պրօգիմնազիայում, և մի բարի տիկնոջ մօտ ընդունված է՝ ապրելու համար: Սակայն թէ առաջինի և թէ մանաւանդ երկրորդի համար կան պիտոյքներ դասագրքերի, զգեստների և այլն, որ ես պիտի հոգամ, իսկ միւս երեքը դեռ բոլորովին իմ ձեռքի տակն են և պիտի ապրեն այնպէս, ինչպէս որ բաղդը տնօրինէ»:

Կոնստանդին Աբովյանը (1880-1958) Ներսիսյան դպրոցը, ապա Գևորգյան հոգևոր ճեմարանը 1897-ին ավարտելուց հետո Ալ․ Մանթաշյանցի ֆինանսավորմամբ բարձրագույն կրթություն է ստացավ Լայպցիգի ու Ենայի համալսարններում։ Ապա վերադարձավ և մինչև 1919 թ․ գերմաներենի ուսուցիչ աշխատեց Ալեքսանդրապոլի առևտրային ուսումնարանում։ 1926-ից գերմաներեն է դասավանդել Երևանի պետական համալսարանում։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 6624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ