«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ոչ բարձունքն է մերը, Ոչ էլ` տղերքը կան, Անթիկունք տղերքը Լուսաբացին ընկան...

Ոչ բարձունքն է մերը,   Ոչ էլ` տղերքը կան,   Անթիկունք տղերքը  Լուսաբացին ընկան...
10.04.2023 | 21:40

Ինչպե՞ս է ստացվում, որ աղետ աղետի հետևից է գալիս մեր գլխի:

Քառօրյա կոչված արհավիրքի օրերին եթե մեկի մտքով անցներ, ասեր` տարելիցի օրը մայրաքաղաքում հրավառություն է լինելու ՄուԳուչյանի նկարչատան աշխատանքի հաջող ավարտի պատվին, ասողին հոգեկան խանգարում ունեցող կհամարեին։ Բայց եղավ:

Եթե 2020 թ․ նոյեմբերի 10-ին մեկն ասեր, որ հինգ ամիս կանցնի, և կարծես ոչինչ չի եղել, թևերը քշտած, կսկսեն պատրաստվել նոր ընտրությունների, անտերության մատնելով հարյուրավոր գերիների... ըստ օդում պտտվող լուրերի, «Սպայկայի» սառնարաններում դեռ անթաղ դիակներ կլինեն, դարձյալ ասողին խառնակիչ կանվանեին:

Երբ հստակ որոշում են քայքայել, վերացնել որևէ պետություն, ապա հաջողության հասնելու առաջին պայմանը այն ներսից թուլացնելն է։ Թուլացնել բարոյապես, թուլացնել տնտեսապես, զանազան դրամաշնորհների միջոցով իջեցնել բնակչության զգոնությունը, բարձրացնել բնակչության «ըմբռնողականությունը» և ներքին գզվռտոցների ֆոնին, նաև՝ դրդել հաշտվողականության արտաքին թշնամու նկատմամբ․ Այն՝ հատուկ «ազնիվ թշնամու» նկատմամբ, ով չի թաքցնում իր գերնպատակը՝ վերացնել մեզ որպես էթնոս, վերացնել մեր պետությունը, ջնջել մեր պատմությունը: Եվ այս բոլորը՝ նրանց աչքի առաջ, ովքեր «միջազգային հանրություն» ձևակերպմամբ, հատուկ խորհրդավորությամբ, դեռ տասնամյակներ առաջ մեզ համար որպես բացառիկ լիազորություններով օժտված արդարամիտ դիտորդ էր ներկայացվում։

Կներեք մեզ, սուրբ նահատակներ...

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

Հ. Գ.

ԱՊՐԻԼՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ

Բարձունքը մերն է, տղերքը` չկան,

Տղերքն ավելի բարձրում մնացին...

Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ



***

Ոչ բարձունքն է մերը,

Ոչ էլ` տղերքը կան,

Թշնամին է տերը,

Մենք` լոկ պրկված փական...

Ծառս եղան տղերքը`

Արյան կանչն էր, որ կար,

Ճանապարհը բաց էր,

Չկար ոչ մի ական...

Ոչ բարձունքն է մերը,

Ոչ էլ` տղերքը կան,

Անթիկունք տղերքը

Լուսաբացին ընկան...

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3540

Մեկնաբանություններ