Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Էս տեսակին միկրոֆոն մոտեցնես, առանց շունչ քաշելու կխոսեն նախկին թալանչիներից

Էս տեսակին միկրոֆոն մոտեցնես, առանց շունչ քաշելու կխոսեն նախկին թալանչիներից
26.08.2024 | 14:17

Երեկ Լոռվա կողմերում մի տեղացուց ճանապարհ ենք հարցնում, ասում ա. «Ձախ կողմով կգնաք, աջը վատն ա, ըտեղով փեդ գողացողներն են գնում»։ Ասում ենք՝ ինչի մինչև հիմա փեդ գողացող կա՞, ասում ա. «Այ ախպե՜ր, հայը անտառը տենա ու չգողանա՞...»։

Էդ պահին խնդացինք, անցավ, բայց հետո ես հասկանում, որ էս երկրում ով ինչ կարողանում, գողանում ա։ Ոնց որ Ֆորտ Բոյարի գանձարանը լինի. ժամանակ ա դրած, պիտի հավաքես ինչքան կարում ես. մեկը անտառն ա կտրում, մյուսը՝ զոհվածի ծնողի դրամապանակն ա Եռաբլուրից գողանում, երրորդը՝ Արցախից տեղահանված մարդու եղած-չեղած իրերը...

Բայց, որ էս տեսակին միկրաֆոն մոտեցնես, առանց շունչ քաշելու կխոսեն նախկին թալանչիներից, 30 տարի թալանված լինելուց, կեղեքվելուց, բայց չեն ասի, որ հենց իրանց տեսակն ա հիմքը բոլոր թալանների, ու, որ իրենք մի փոքր ավել հնարավորություն ու իշխանություն ունենային, շատ ավելի կթալանեին։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 4633

Մեկնաբանություններ