38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Աշխարհում ուժերի կռիվ է, որը մենք չունենք

Աշխարհում ուժերի կռիվ է, որը մենք չունենք
28.01.2024 | 15:55

Մեր ներկա վիճակի ու մոտալուտ ապագայի մասին քննարկումների ժամանակ անիմաստ է հարցերի ծանրության կենտրոն հանդիսացող գլոբալ ու լոկալ հակամարտ ուժերի պայքարից խոսակցությունը տեղափոխել դեպի մեր քաջ ու վճռական կամ էլ վախկոտ ու անվճռական լինելու մտացածին պրոբլեմը։

Աշխարհում ուժերի կռիվ է, որը մենք չունենք և հենց այդ պատճառով էլ հիշյալ կռվին մասնակցել չենք կարող նույնիսկ շատ խելացի ու կազմակերպված լինելու դեպքում։

Հասկանալ է պետք, որ որևէ պրոբլեմի լուծմանը չվերաբերող հարցերի թեկուզև տաղանդավոր քննարկումները այդ պրոբլեմների լուծման վրա ազդել չեն կարող։

Կառավարման մասին գիտության հիմնարար թեզերից մեկն այն է, որ տվյալ ուժի համար պրոբլեմները կարող են լինել կառավարելի կամ անկառավարելի։

Ուզու՞մ եք սեփական երկրին օգուտ տալ՝ կառավարեք այն բազմաթիվ բաները, որը մեծ հաջողությամբ կարող եք կառավարել, ներառյալ ներքին քաղաքականության անվերջ քանակությամբ հարցերը, որոնք տառացիորեն անտերության են մատնված։

Կրթությունը, բանակը, արդարադատությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և այլն, և այլն։

Եթե իրական և գոնե ուրիշ թույլերի հետ համեմատելի ուժ ունենայինք, հարցերի դրվածքը կլիներ բոլորովին այլ, բայց դրա մասին պետք էր մտածել սկսած անկախություն ստացած օրից, այն էլ՝ ոչ գավառական ինքնագոհ ու անտեղյակ մոտեցումներով։

Ամեն տեսակի նախաձեռնությունից զուրկ ու քարավանի պոչից քարշ եկողի մենթալիտետ ունեցողներից ավել բան սպասելն էլ անիմաստ էր և է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1860

Մեկնաբանություններ