Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ իրապես ազգային ուժերը նախընտրում եմ «բաց» հասարակության պայմաններում ենթարկվել ներքին և արտաքին թշնամիների տեղեկատվական հարձակումների տարափին։ Որքա՞ն բացահայտ ֆեյքեր ու կեղծարարություններ են գալիս իբր թե հավաստի աղբյուրներից՝ վստահելի անձանցից։ Չե՞ք տեսնում, թե ինչքան բազմապատկվել է հարձակումների կեղտոտ ու կործանարար տարափը։
Հիմա էլ փորձում են այլընտրանքային (գլոբալ) ցանցեր՝ Տելեգրամ և այլն գտնել:
Ի՞նչն է խանգարում օգտագործել «Միտանի(ք)ը»։
ՈՒ՞մ համար է ստեղծվել զուտ ազգային ու լավ պաշտպանված ցանցը, որի գինը, ամենահամեստ հաշվարկներով, միլիոններ է կազմում։
Ինչի՞ չեք գնահատում ձեր ունեցածը։ Էդքան սեփական թերարժեքության բարդույթ որտե՞ղից։
Արտակ Հովսեփյան