38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Օտարներին պետք են սևագործ աշխատանք կատարողներ և լիդերների ասածն անողներ, ոչ թե լիդերներ

Օտարներին պետք են սևագործ աշխատանք կատարողներ և լիդերների ասածն անողներ, ոչ թե լիդերներ
08.08.2023 | 17:24

Իրականության հետ առերեսվելն ու գոնե մասամբ այն կառավարելը առաջին հերթին պահանջում է հասկանալ այդ իրականությունը:

Իսկ եթե հարցը հասարակական կյանքի հետ առերեսվելու մասին է, ապա այս դեպքում իրականությունը հասկանալը շատ ավելի բարդ է, քանի որ պետք է ստի, դեմագոգիայի ու կեղծիքի հեղեղից ֆիլտրել խորքային կամ հիմնարար բնույթի անհրաժեշտ ինֆորմացիան:

Սա շատ նման է կապի տեսության մեջ հայտնի խնդրին, այն է՝ աղմուկի միջից օգտակար ազդանշանը անջատելուն:

Վերջինիս համար անհրաժեշտ է իմանալ էլեկտրականության և ազդանշանների հետ կապված հիմնարար բնույթի օրենքներն ու օրինաչափությունները:

Նույն ձևով, հասարակական կյանքը հասկանալու համար պետք է իմանալ մարդկային հարաբերությունների հիմքում ընկած հիմնարար բնույթի օրենքներն ու օրինաչափությունները:

Այլ խոսքով, դա նշանակում է հասարակությունը դիտել որպես մի մարդկային համակարգ, որը գործում է որոշակի օրենքներով ու ենթարկվում է որոշակի օրինաչափությունների, հետապնդում է որոշակի նպատակներ և այդ ընթացքում ունի որոշակի սահմանափակումներ՝ ֆինանսների, պետության մեջ գործող օրենքների և այլ տեսքով:

Այս իմաստով, առաջնահերթ խնդիր է հասարակության ու պետության հզորության իրատեսական գնահատականը, որն էլ հնարավորություն կտա խուսափել ոչ իրատեսական, ամպագոռգոռ և անիրագործելի նպատակներ հետապնդող պլաններից, որոնք սովորաբար ունենում են բարի ցանկությունների ցուցակի տեսք:

Մեր հիմնական սկզբունքը այս ուղղությամբ պետք է լինի այն, որ ինչ ժողովուրդ ունենք, նրանով էլ պետք է փորձենք լուծել մեր խնդիրները, ուրիշն իր ունեցածը մեզ չի տալու:

Այս իմաստով, շատ կարևոր է վերհանել մեր ժողովրդի թաքնված հնարավորությունները, որը շատ նուրբ հարց է։

Այս ոլորտում մերոնք այնքան են դատարկամտորեն գլուխ գովել, որ մարդ ամաչում է որևէ օբյեկտիվ խոսք ասել այս ուղղությամբ։

Այնինչ, ասելու և հպարտանալու շատ բան ունենք։

Անհերքելի է, որ արևմտյան արժեքներից ու նորություններից շատերը մերոնք են մեր տարածաշրջան բերել։

Եվ հետո, մեր քաղաքակրթական որակը գնահատելու համար կտրականապես սխալ է մեզ աշխարհի լիդերների հետ համեմատելը։

Անհամեմատ ավելի օբյեկտիվ է մեզ համեմատել մեր հարևանների հետ, որտեղ, օտարների գնահատականով, մենք մշտապես ունեցել ենք կուլտուրական և բիզնես առաջնորդի դեր։

Նայեք մեր կուլտուրական ժառանգությանը, որը սփռված է ամբողջ Հայկական լեռնաշխարհով մեկ և նայեք, թե մինչև այսօր ովքեր են մեր հարևաններից նման արժեքների գողերը։

Ուրիշ բան պետք չէ, նայեք միայն Թիֆլիսում ունեցած մեր կուլտուրական ժառանգությանը, որը շատ զգուշորեն թաքուն է պահվում, էլ չեմ խոսում աղաղակող բազմաթիվ այլ փաստերի մասին։

Նույնիսկ օբյեկտիվ չէ օտար երկրներում գործող մեր հայրենակիցների որակը համեմատելը տեղի մարդկանց հետ, քանի որ նրանց գործունեության պայմանները խիստ տարբեր են։

Օտարներին պետք են հնարավորինս տաղանդավոր սևագործ աշխատանք կատարողներ և լիդերների ասածը անողներ, ոչ թե լիդերներ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2469

Մեկնաբանություններ