38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բնական աղետը, որպես կանոն, մարդկային գործոնով թելադրված չէ

Բնական աղետը, որպես կանոն, մարդկային գործոնով թելադրված չէ
09.02.2023 | 07:26

Թշնամու դժբախտությունն ուրախանալու առիթ չէ, և այդպիսի տրամադրությունները Հայաստանում, բարեբախտաբար, սակավ են: Մենք դեռ կունենանք ուրախանալու իրական առիթներ:

Բայց, բարեպաշտության դասեր տալիս, արժե հիշել, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժը ոչ միայն տոնի էր վերածվել Ադրբեջանում, այլև պարտադիր ջարդում ու վնասում էին Մեղրու երկաթգծով Հայաստան (սա այն ճանապարհն է, որի վերաբացման հետ աննախադեպ առաջընթացի հույսեր են կապում) ժամանող գնացքները, որոնք բեռնված էին սոսկ տուժածների համար նախատեսված առաջին օգնության պարագաներով:


Բնական աղետը, որպես կանոն, մարդկային գործոնով թելադրված չէ, բայց այն, ինչ ներկայումս կատարվում է Արցախի շուրջ, արդեն հումանիտար աղետ է՝ ցեղասպանության դասական դրսևորումներվ: Փաստն այն է, որ արցախցիներն առավել նսեմացուցիչ ու անտանելի իրավիճակում են հայտնվել, այսպես կոչված, բանական մարդու կամքով: Եվ այս ամենից հետո, գործուն միջամտության փոխարեն, լսվում են միայն քաղաքական դատարկամիտ ուղերձներ:


Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 18976

Մեկնաբանություններ