20.09.2013|
12:01
Վերջապես մի սթափ հայացք մեզանում, մի ամենատես աչք, մի լուսավոր միտք և անողոք խոսք մեզ պատած ականակիտ խավարի ծովում։
«Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է». այսպես է խորագրել իր մերկացուցիչ ու լայնածավալ «աշխատությունը» քանքարավոր այս լուսատուն իր անհաս բարձունքներից, հոդվածի մեջ մեկ թուլափայ էլ անդրադառնալով մեզ՝ նվաստ կինոգործիչներիս։