17.10.2013|
11:01
Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը 2014 թվականի ապրիլի 25-26-ը կազմակերպում է լեզվաբանության հիմնախնդիրներին նվիրված հանրապետական գիտաժողով, որը նվիրվում է հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին: Գիտաժողովի ուղղություններն են` հայ բարբառագիտություն, հայոց լեզվի պատմություն, ժամանակակից հայոց լեզու (արևելահայերեն և արևմտահայերեն), ընդհանուր լեզվաբանություն և համեմատական քերականություն, տեքստագիտություն, ոճագիտություն, բանահյուսություն (բանագիտություն):