Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մանկագրության մասին

Մանկագրության մասին
13.01.2024 | 10:54

Մանկական գրականություն ստեղծելն ամենևին էլ կատակ բան չէ, այստեղ պարզեցված ձևով, ավելի գունեղ ու պատկերավոր ներկայացվում և բացատրվում են կյանքի տարբեր իրավիճակներ ու հանգամանքներ՝ խորքում հստակ ունենալով ուսուցանող, դաստիարակող, խրատական, գեղագիտական, մի խոսքով՝ զարգացման նպատակ ու առաքելություն։

Չգիտես ինչու, մեր ժամանակներում այս շատ կարևոր ուղղությունը, ժանրը հայտնվել է ցավալի վիճակում. ով ինչ անհեթեթություն հորինի, եթե ուրիշ ժանրի չկպավ, անունը դնում է մանկական գիր ու ներկայացնում հանրությանը, դա էլ դեռ քիչ է, ազդեցիկ կապերի ու ծանոթների շնորհիվ դպրոցական դասագրքերը հղեղում են դրանցով, որտեղ նայում ես, դասագրքերում մերօրյա հանճարների «մտքի գոհարների» վրա են ծիծաղում, բայց սա արդեն իրոք ծայրահեղություն է ու բացարձակ ծիծաղելի չէ:

Իհարկե գիտեմ, որ նմաններն իրենց «բարձունքից» երբեք չեն իջնի ու գրառումս չեն կարդա, իսկ նրանց ծափահարողներն էլ, հավանաբար, կխուսափեն հանրային տիրույթում «էշին քեռի ասելուց» ու պաշտպանելուց, բայց չասել էլ չեմ կարող: Չ՛հարգելի հեղինակներ, տարբերեք մանկամտությունը՝ մանկագրությունից, պարզունակությունը՝ պարզությունից և մի՛ աղտոտեք մանուկների զուլալ ու պարզ աշխարհը:

Իսկ եթե, այնուամենայնիվ, ձեր ապականելու մոլուցքը (տաղանդը չէ) այնքան մեծ է, որ անզոր եք դրա դեմն առնել, եկեք գոնե մեծերի աշխարհը ապականեք, ինչ-որ տեղ մեծերին հասնում է. չէ՞ որ իրենք են ընտրում՝ ինչ ընթերցեն։

(Սա որպես ցավոտ սարկազմ, սևից էլ սև հումոր...)

Դրա համար զրույցս միայն ձեզ հետ է, հարգելի ծնողներ և տատիկ-պապիկեր։

Եվ վերջում, նյութիս հետ, որպես օրինակ, կարող էի նման վայ գրերի բազում նկարներ կցել գրքերից, բայց, ախր, կստացվի, որ ես էլ ակամա տարածում եմ դրանք:

ՈՒստի կներկայացնեմ ինձ ծանոթ լավ մանկագիրներից մեկի (և ոչ միայն մանկագիր)՝ ՆՈՒՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ գիրը:

ԱՐՋՆ ՈՒ ՔՈԹՈԹՆԵՐԸ

Մայր արջն այսօր շատ էր տխուր

Խեղճ քոթոթից դեռ չուներ լուր,

Երկու քոթոթ, երկու ձագուկ

Պահել էր շատ տաքուկ տաքուկ,

Անտառի մեջ` իրենց տանը

Խաղում էին միշտ ամռանը...

Հանկարծ կորավ քոթոթը մեր

Արջն էլ ցավից հանգիստ չուներ.

Ծուռ թաթերը քարշ-քարշ տալով

Ցավից ահեղ մռն֊չա֊լով

Հոտոտում էր քար ու քարափ

Տեսնես քոթոթիս ո՞վ տարավ...

Հա կանչում էր լեզվով արջի

Թաթով զարկում ինքն իր գլխին,

Մեկ էլ հանկարծ սարի լանջին

Տեսավ... վազ տվեց տեղը տեղին...

Հա գլորվեց, հա վեր կացավ

Ծուռտիկ թաթերն առաջ անցան

Հասավ լանջը բարձր սարի

ՈՒ մռնչաց արջավարի...

Քոթոթն էլ, որ մորը տեսավ

Խնդմնդալով գիրկը հասավ.

Իր սիրասուն բալին գտավ

Քոթոթն էլ մոր գիրկը մտավ...

Մայրը `մայր է ու կապ չունի

Մարդ է մայրը, թե կենդանի...

Մորից անգին, մոր նման սուրբ

Մոր նման գանձ, մոր նման նուրբ....

Արթուր ԱՍԼԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3650

Մեկնաբանություններ