Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Խոնհարվում եմ նրա ստեղծածի առջև

Խոնհարվում եմ նրա ստեղծածի առջև
05.12.2023 | 10:36

Մահացել է տաղանդաշատ կինոռեժիսոր ՍՈՒՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ

Ի՞նչ կարող ես գրել մի մարդու մասին, երբ ինքն արդեն կինո է:

Ինձ միշտ թվացել է, որ Սուրեն Բաբայանը կինո է օրվա 24 ժամվա ընթացքում:

Կարևոր չէ, որ նա ֆիլմ նկարի:

Կարևոր չէ, որ նա մոտոր ասի:

Կարևոր չէ, որ ձեռքը ճակատին դնի ու ասի «Գյադեք էս կողմ անցեք, գյադեք էն կողմ անցեք...»:

Փող չունի՝ միևնույն է, օրը 24 ժամ կինո է նկարում:

Կարևորը, որ նա կինոյից կինոարվեստ է ստեղծում:

Կարևորը, որ այդ կինոարվեստը միայն ու միայն իրենն է:

Սուրենը ոչ մի կինոմեծության խելքին չի ընկել և չի ընկնում:

Ալա-այսինչ, ալա-այնինչ ֆիլմեր չի ստեղծում, ուղղակի իր հոգուց բխածը, իր ներաշխարհը էկրանին է հանձնում:

Այլ հարց է, դա բոլորի՞ն է հոգեհարազատ, թե՛ ոչ:

Չթաքցնեմ, ինձ այնքան էլ հոգեհարազատ չէ:

Բայց ես խոնհարվում եմ նրա ստեղծածի առջև:

Ինձ հոգեհարազատ չէ:

Բայց ես հիանում եմ Սուրենի կադրը ստեղծելու, բեմադրելու վարպետությամբ:

Ինձ հոգեհարազատ չէ:

Բայց զարմացած եմ նրա անսահման երևակայությունից:

Անկեղծ ասած, ինձ թվում է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը երկու կյանքով է ապրում:

Մեկը Երևանում ՝ անթիվ ու անհամար ընկերների շրջապատում, մյուսը՝ մենակ, ֆիլմերը շալակն առած ուրիշ մոլորակներ է տանում:

Մնում է միայն թվարկել. «Արարման ութերորդ օրը» 1978 թ., «Սիրամարգի ճիչը» 1982 թ. ( համահեղինակ Մ.Դովլաթյան), «13-րդ առաքյալը» 1987 թ. (համահեղինակ Մ. Դովլաթյան), «Դեմքով դեպի պատը» 1989 թ., «Արյուն» 1990 թ. «Ժանո» 2004 թ., «Մի նայիր հայելուն» 2009 թ և այլն:

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 8233

Մեկնաբանություններ