ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Այսպես է Սինգապուրը երկիր դարձել

Այսպես է Սինգապուրը երկիր դարձել
02.11.2024 | 14:30

Հանրային կարգապահության 10 օրենքներ և կանոններ, որոնք գործում են Սինգապուրում:

ՕՐԵՆՔՈՎ ԱՐԳԵԼՎԱԾ Է

1. Հոգալ բնական կարիքները վերելակներում: Վերելակների մեջ տեղադրված են դետեկտորներ, որոնք արգելափակում են օրինախախտի ելքը վերելակից, և նրան այնտեղից կհանեն միայն օրինապահ մարմինները:

2. Հասարակական զուգարաններում ջուրը բաց թողնելը: Տուգանք` $150:

3. Հասարակական վայրերում նվագելն ու երգելը: Տուգանք` $1000:

4. Չնախատեսված վայրերով քայլելն ու փողոցն անցնելը: Տուգանք` $1000 կամ 3 ամիս ազատազրկում:

5. Հանրային վայրերում թքելը: Տուգանք` $1000:

6. Օդային խաղալիքներ օգտագործելը: Տուգանք` $5000:

7. Ինտերնետային կապ գողանալը: Տուգանք` $10 000 կամ 3 տարվա ազատազրկում

8. Մաստակ վաճառելը: Տուգանք` $100 000 կամ 2 տավա ազատազրկում:

9. Պատերին նկարներ, գրաֆիթի պատկերելը: Տուգանք` $1500 կամ 3 տարվա ազատազրկում:

10. Թմրադեղ օգտագործելը նույնիսկ մինչև երկիր մուտք գործելը: Հայտնաբերելու դեպքում` տուգանք $20 000 կամ 10 տարվա ազատազրկում: Եթե հայտնաբերեցին ներմուծելիս կամ վաճառելիս՝ ընդհուպ մինչև մահապատիժ:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

1. Շարժասանդուղքին կանգնել միայն ձախ կողմում, որպեսզի շտապող մարդը կարողանա անխոչընդոտ անցնել (ցուցանակներն ամենուր են):

2. Հանրային տրանսպորտում կամ այլ վայրերում չնստել այն աթոռներին, որոնք նախատեսված են հաշմանդամների, մեծահասակների, հղիների և երեխամայրերի համար:

3. Տրանսպորտ բարձրանալիս և իջնելիս անցկացնել անցաքարտը: Տուգանք՝ $50:

4. Չուտել և չխմել հանրային տրանսպորտում, մետրոյում, գնացքում: Տուգանք` $1500:

5. Չծխել հանրային վայրերում, փողոցներում հատուկ ծխելու համար նախատեսված վայրից դուրս: Տուգանք` $300-1000:

6. Անշնորհքություն չանել` չփչացնել որևէ գույք, այսինքն, չնկարել, չներկել, չխազել, չջարդել որևէ վայրում տեղադրված գույքն ու պատերը: Տուգանք` $1000-2000:

7. Աղբը նետել միայն աղբամանը: Տուգանք` $1000:

8. Չկերակրել թռչուններին և դրսում որևէ կենդանու: Տուգանք` $500:

9. Ծամոն չծամել և չնետել ուր պատահի: Տուգանք` $500:

10. Չօգտագործել, չօգտագործել և ևս մեկ անգամ չօգտագործել թմրանյութեր (անկախ ձեր քաղաքացիությունից՝ տեղի օրինապահներն իրավունք ունեն ձեզ հսկայածավալ տուգանք ներկայացնել, երկար տարիների ազատազրկման դատապարտել` ընդհուպ մինչև մահապատիժ):

Ահա թե ինչի հաշվին է Սինգապուրը մի քանի տասնամյակում երրորդ աշխարհի երկրից վերածվել աշխարհի առաջատարներից մեկի, հրաշալիքների երկրի: Իսկ ով դեռ կարծում է, որ այդ ամենն իրագործվել է մեկ մարդու` Լիի Կուան Յուի շնորհիվ, ապա սխալվում է: Նա ուղղակի դրեց հիմք, որի վրա հանրությունը պատրաստակամ շարունակեց կառուցել, այն հանրությունը, որն ուներ տարբեր լեզուներ, մշակույթներ, ազգային և կրոնական պատկանելություն և նույնիսկ թշնամիներ էին եղել մինչ այդ:

Օրենքներ և կանոններ, որոնք իրենց հերթին երաշխավորում են բոլորի իրավունքն ու ազատությունը, բարեկեցությունը, ոչ թե չմտածված և թերի հիմնավորված արտոնություններ, որոնք պաշտպանում են զուտ որոշակի խմբերի շահերը և, օ՜ հրաշք, գումար լցնում բյուջե:

Էսպես է Սինգապուրը երկիր դարձել:

Իսկ հիմա համեմատեք այս ամենը մեր հանրության կենցաղի հետ:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3787

Մեկնաբանություններ