ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պետք չի Տարկոս լինել

Պետք չի Տարկոս լինել
07.11.2024 | 10:46

- Ա՛յ տատ, դե, էս կնոպկե՛ն սըղմի, է՛լի, չես ֆայմու՞մ, պարզ ասում ա՝ թափ դը փիքթուր էնդ տալք լոուդլի։

«Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ». Սոկրատի խոսքերն են՝ մի մարդու, որի իմաստնությունն ու խորը գիտելիքները նրա առաջ բաց են արել տիեզերքի անսահմանությունն ու ցույց տվել մարդ արարածի չնչինությունը։ Սոկրատը մարդկության համար գիտելիքի ու իմաստնության գագաթնակետն ա։

Կա նաև դրա հակառակը՝ ես գիտեմ, որ ամեն ինչ գիտեմ։ Սա փուչ, դատարկ, ինքնագոհ մարդն ա, որը հանկարծ մի բան ա իմացել, ու իրան թվում ա, թե ամենագետ ա։ Նա վերևից ա նայում բոլոր նրանց, ովքեր չգիտեն էդ իրա իմացած չնչին բանը։ Դե, նա տիեզերքի տեղն էլ չգիտի, որ իրան համեմատեն ու զգա իր չնչինությունը։ Էս մարդը Սոկրատի հակառակն ա։ Չգիտեմ, թե ոնց կասեն Սոկրատի հակառակին, երևի՝ Տարկոս։

Դե, ուրեմն՝ պետք չի Տարկոս լինել։

Շատ ջահելներ էսօր հեռախոսը ձեռքից բաց չեն թողնում, օրը մեջ ինչ-որ հավելվածներ են ներբեռնում, տեղադրում, խաղեր են խաղում։ Նրանք հեռախոսին նենց են տիրապետում, ինչպես Նիկոլո Պագանինին՝ ջութակին։ Ու երբ հեռախոսը հարցնում ա, թե X-ն ինչի ա հավասար, միանգամից պատասխանում են՝ 10-ի։ Դե, իհարկե, X-ն ուրիշ ինչի՞ կարող ա հավասար լինել, հարյուր անգամ պատասխանել են էդ հարցին։ Իսկ երբ հեռախոսաբանությունից հեռու ինչ-որ մեկը չի կարողանում պատասխանել էդ պարզ հարցին, նենց մի արհամարհանքով են նայում, ասես Հյուսիսային պողոտայի մեջտեղում պապուաս են բռնել։

Բան չունեմ ասելու՝ հեռախոսին տիրապետելն էլ ա գիտություն, կարելի ա, ասենք, կոչել սպառողական կիբերնետիկա։ Բայց շատերն էդքան լավ չեն տիրապետում էդ գիտությանը, ու պարտադիր չի, որ դրանք նախանցյալ դարից մնացած զառամյալ տատիկներ ու պապիկներ լինեն։ Կան բժիշկներ, գիտնականներ, արվեստագետներ, որոնք ժամանակ չունեն առավոտից իրիկուն հեռախոսը բզբզելու, քանի որ շատ զբաղված են մարդկանց կյանքեր փրկելով, մարդկության համար արժեքներ ստեղծելով։ Նրանց խորթ ա հեռախոսային միագիծ տրամաբանությունը, ու կարող ա առաջին հայացքից շատ պարզ թվացող բաներ չկարողանան անել։

Բանական արարածի ամենակարևոր հատկանիշներից մեկն իրան ուրիշի տեղը դնելն ա։ Դա հնարավորություն ա տալիս հասկանալ կողքինիդ, իսկ առանց դրա մարդ արարածը ոչինչ ա՝ զրո։

Հիշում եմ՝ վաղուց՝ դեռ Սովետի տարիներին, փողոցում ինձ մի ռուս մոտեցավ ու բան հարցրեց։ Պատասխանեցի, բայց ռուսերենի հոլովման սխալ արեցի։ Մեկ էլ՝ մի սպանիչ ծաղր հայտնվեց դեմքին, ու քմծիծաղով ուղղեց ինձ։ Ես ինձ չկորցրի, անցա անգլերենի։ Սա, թե՝ ես անգլերեն չգիտեմ։ Ասում եմ՝ իսկ ֆրանսերեն գիտե՞ս, ու ֆրանսերեն եմ խոսում։ Սա՝ չէ՛, ֆրանսերեն էլ չգիտեմ։ Ասում եմ՝ դե, հայերեն հաստատ չգիտես։ Չէ՛, չգիտեմ։ Ասում եմ՝ դե, ես հասկացա, որ դու անգրագետ ես, դրա համար էլ քո մայրենի լեզվով եմ հետդ խոսում, որ հասկանաս։ Գլուխը կախեց ու գնաց։

Դե, ուրեմն՝ պետք չի Տարկոս լինել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ