Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Մեր էու­թ­յան կն­քա­րա­նը Հա­յաս­տանն է»

«Մեր էու­թ­յան կն­քա­րա­նը Հա­յաս­տանն է»
15.11.2019 | 02:49

Ար­ցա­խյան հան­դի­պում­նե­րից հե­տո ՀՐԱՆՏ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱ­ՆԸ տիկ­նոջ հետ վե­րա­դար­ձավ Երևան: Հա­ջորդ օ­րը մեկ­նե­լու էին ԱՄՆ: Չնա­յած մեկ­նու­մից ա­ռաջ տի­րող շտա­պո­ղա­կա­նու­թյա­նը՝ նրանք սի­րով ար­ձա­գան­քե­ցին իմ խնդ­րան­քին՝ ի­րենց խո­հե­րով հա­ղոր­դակց­վել «Ի­րա­տե­սի» ըն­թեր­ցող­նե­րի հետ: Խան­ջյան-Սա­յաթ Նո­վա փո­ղոց­նե­րի հատ­ման տի­րույ­թում գտն­վող սր­ճա­րա­նի զո­վու­թյան, մեղմ ե­րաժշ­տու­թյան ու հա­մեղ սուր­ճի հա­մա­պատ­կե­րում կա­յա­ցավ եր­կուս­տեք հա­ճե­լի մեր զրույ­ցը. թերևս ես էի փոքր-ինչ կաշ­կանդ­ված՝ եր­կա­րատև թռիչ­քից ա­ռաջ նրանց հան­գիստն ընդ­մի­ջե­լու հա­մար:

ԱՍՊ­ՐԱՄ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ -Երբ դուք Ար­ցա­խում էիք, ես ըն­թեր­ցում էի ձեր «Հա­յե­լի­ներ» թա­տե­րա­խա­ղը, ո­րը գրել եք 1993 թ.՝ անգ­լե­րեն, իսկ 2011 թ. թարգ­մա­նել եք հա­յե­րեն: Այն տպա­վո­րիչ հո­գե­բա­նա­կան դրա­մա է, ո­րի հե­րո­սու­հին՝ տա­րեց մի հա­յու­հի, ծանր վի­ճա­կում հայ­տն­վում է հի­վան­դա­նո­ցում և ան­տար­բե­րա­ցած ի­րա­կա­նու­թյան ու իր իսկ կյան­քի հան­դեպ, մտ­քով վե­րա­դառ­նում է դե­պի իր ե­րի­տա­սարդ հա­սա­կը, ա­ռա­ջին սի­րո թրթ­ռուն հույ­զե­րը, որ սա­կայն... Գր­քի ա­ռա­ջին է­ջում գր­ված է. «Ձօն Մօրս և Ա­նոնց, ո­րոնց կեան­քե­րը ընդ­հա­տուե­ցան 1915-ին և ա­նոնց, ո­րոնք ապ­րե­ցան վեր­հու­շի մղ­ձա­վան­ջով»:
ՀՐԱՆՏ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ- Թեև թա­տե­րա­խա­ղը նվիր­ված է մորս, որ 95 տա­րե­կան հա­սա­կում իսկ դո­ղով էր լց­վում՝ վեր­հի­շե­լով իր ման­կու­թյան ա­հա­սար­սուռ օ­րե­րը՝ Հա­յոց ե­ղեռ­նը, սա­կայն այն ըստ էու­թյան նվիր­ված է հա­մայն մարդ­կու­թյա­նը, բո­լոր նրանց, ով­քեր թան­կա­գին կո­րուստ­ներ են կրել ի­րենց կյան­քում: «Հա­յե­լի­նե­րի» ա­ռա­ջին բե­մադ­րու­թյու­նը կա­յա­ցավ 1993 թ. դեկ­տեմ­բե­րի 13-ին «Մայ­նըր Լաթ­հըմ» թատ­րո­նում: Ա­սեմ, որ այն գրել եմ դս­տերս՝ Ե­րա­զի թե­լադ­րան­քով: Մորս պատ­մու­թյուն­նե­րը ջար­դի մա­սին նա լսել է ման­կուց: Անդ­րա­նիկ բե­մադ­րու­թյամբ ին­քը հան­դես ե­կավ՝ որ­պես իր ա­վար­տա­ճառ:
Ա. Ծ.- «Հա­յե­լի­ներ», «Սո­ղո­մոն Թեհ­լի­րեան», «Վար­դա­նանք», «Մեռ­նիլ Չգիտ­ցող Ան­ցեա­լը» «Հայ­րիկ», «Լոյ­սի Ա­ռա­քեա­լը», «Հե­թում ար­քա», «Երբ Ա­րե­ւը Կը Լռէ» և մնա­ցյալ թա­տե­րա­խա­ղե­րի վեր­նագ­րե­րը հու­շում են, որ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան թե­ման միշտ ձեր ստեղ­ծա­գոր­ծա­կան ծի­րում է. եր­կար դա­րեր ա­րյուն ու ա­վեր է ե­ղել դրախ­տա­վայր մեր հայ­րե­նի­քում, մաս­նա­տել, խլել են նրա տի­րույթ­նե­րը, վայ­րա­գո­րեն ոչն­չաց­րել մեր հոգևոր գան­ձե­րը, դրանք ստեղ­ծող ժո­ղովր­դին... և ա­հա, եր­կար դա­րեր անց, Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի շնոր­հիվ, հա­յոց հո­ղեր ա­զա­տագր­վե­ցին: Դուք չէիք կա­րող չար­ձա­գան­քել այդ նշա­նա­վոր ի­րա­դար­ձու­թյա­նը, այդ մա­սին է ձեր «Ղա­րա­բա­ղեան Ղօ­ղանջ­ներ» ներ­կա­յա­ցու­մը: Ա­վե­լի քան 52 բե­մադ­րու­թյան հե­ղի­նակ եք: Գրել եք, բե­մա­կա­նաց­րել, խա­ղա­ցել ... Բե­մադ­րել եք ան­գամ մեր բա­նաս­տեղծ­նե­րի պոե­զիան՝ Ներ­սես Շնոր­հա­լու «Լոյ­սը», Մի­սաք Մե­ծա­րեն­ցի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը, Ռու­բեն Սևա­կի «Ջար­դի խեն­թը», «Դա­նիել Վա­րու­ժա­նի «Հա­ցին եր­գը», Պա­րույր Սևա­կի «Անլ­ռե­լի զան­գա­կա­տու­նը», Հով­հան­նես Շի­րա­զի «Մայ­րը», հայ քնա­րեր­գու­թյան այլ գո­հար­ներ: Ձեր էու­թյու­նը պռն­կեպռունկ լե­ցուն է հայ­րե­նա­պաշտ սար­սուռ­նե­րով, սի­րով, նվի­րու­մով... հա­վա­նա­բար դուք եր­ջա­նիկ մարդ եք, եր­ջա­նիկ հայ... Հի­մա, այս ակն­թար­թին ծն­վեց հարցս՝ աչք եք բա­ցել, ճա­նա­չել ձեր ծնող­նե­րի դեմ­քե­րը, զար­մա­ցած նա­յել ան­ծա­նոթ աշ­խար­հին... ո՞րն է ձեր ման­կու­թյան ա­մե­նա­վաղ հու­շը:
Հ. Մ.- Հայրս՝ Մա­նուկ Մար­գա­րյա­նը, Վաս­պու­րա­կա­նի Շու­շանց գյու­ղից էր, ո­րը Վա­նին կից էր: Նա Շու­շան­ցից Ա­մե­րի­կա է հա­սել 1909-1910 թթ.: Երբ առ­նում է ե­ղեռ­նի լու­րը, վե­րա­դառ­նում է գյուղ, տես­նում է՝ կի­նը մա­հա­ցել է, ե­րե­խան մա­հա­ցել է... ՈՒ միա­նում է Զո­րա­վար Անդ­րա­նի­կի խմ­բին: 1918 թ. գաղ­թում են Վաս­պու­րա­կա­նից, Պարս­կաս­տա­նի վրա­յով անց­նում Ի­րաք: Երբ մա­նուկ էի, Ի­րա­քի Բաս­րա քա­ղա­քի ար­վար­ձա­նում գտն­վող մեր տուն էին գա­լիս, հա­վաք­վում ջար­դե­րից փրկ­ված­նե­րը, ու ա­մեն ոք ե­ղեռ­նի իր ցա­վա­լի պատ­մու­թյունն էր պատ­մում: Ա­մեն գի­շեր ես լսում էի այդ պատ­մու­թյուն­նե­րը: Մայրս՝ Նու­նու­ֆա­րը, Վաս­պու­րա­կա­նի Տո­նի գյու­ղից էր: Նրա հո­րը՝ Աբ­րա­հա­մին, կա­պել են իր ջրա­ղա­ցին ու ամ­բողջ գի­շեր ջրա­ղա­ցի ջու­րը պտ­տել է նրան՝ մինչև որ խեղդ­վել է ջրից: Մայրս՝ ծծ­կեր ե­րե­խան կա­պած մեջ­քին, քայ­լել է գաղ­թի ճամ­փե­քով: Ֆի­դա­յի­նե­րը մի կող­մից, թուր­քե­րը մյուս կող­մից՝ կռիվ, կրա­կոց... Կրա­կոց­նե­րից մե­կը դի­պել է ե­րե­խա­յին: Մորս մայ­րը հարց­րել է. «Նու­նո, ե­րե­խան ո՞նց է»: Մայրս ա­սել է. «Մա­մա, ա­րյուն է գա­լիս»: Ծծ­կեր ե­րե­խան զոհ­վել է գն­դա­կից՝ փր­կե­լով մոր կյան­քը: Հայրս, մայրս հան­դի­պում են Ի­րա­քի Բաս­րա­յում, ա­մուս­նա­նում են, ու­նե­նում ի­նը ե­րե­խա: Ես վեր­ջինն էի: Չորս ե­րե­խան՝ ե­րեք աղ­ջիկ, մեկ տղա, մա­հա­նում են: Այդ տա­րի­նե­րի փոր­ձու­թյուն­նե­րի մա­սին պատ­մու­թյուն­նե­րը խո­րա­պես ճն­շել են իմ մա­նուկ հո­գին, ազ­դել նե­րաշ­խար­հիս վրա: Նու­նու­ֆար մայրս ապ­րեց 105 տա­րի: Ա­մուս­նա­ցա, եր­կու ե­րե­խա ու­նե­ցանք: 1966 թ. ապ­րի­լին ծն­վեց որ­դիս: Կինս՝ Ժա­նե­տը, հարց­րեց. «Ա­նունն ի՞նչ ենք դնում»: Ա­սա­ցի. «Կամք: Այս ա­մեն փոր­ձու­թյուն­նե­րից հե­տո՝ ապ­րե­լու Կամք»: Դուստրս ծն­վեց նո­յեմ­բե­րին՝ Հա­յաս­տա­նի խոր­հր­դայ­նաց­ման օ­րը: Ա­սա­ցի. «Սա էլ մեր ե­րազն է, որ­պես խոր­հուրդ մեր ե­րա­զած ան­կախ Հա­յաս­տա­նի՝ ա­նու­նը Ե­րազ դնենք»: Լավ զա­վակ­ներ ու­նեմ: Տա­նը հա­յե­րեն են խո­սում: Ե­րազն ա­մուս­նա­ցել է: Եր­կու ե­րե­խա ու­նի:
Ա. Ծ.- Պատ­մեք ձեր մյուս զա­վա­կի՝ «Խրի­մյան Հայ­րի­կի» մա­սին: Բե­մում դուք ա­սես ի­րա­կան ապ­րում եք նրա կյան­քը:
Հ. Մ.- Թա­տե­րա­խա­ղե­րից մե­կը՝ «Հայ­րիկ՝ լույ­սի ա­ռա­քյա­լը», գրել եմ 1986 թ. Նյու Յոր­քում և հենց այդ ժա­մա­նակ ներ­կա­յաց­րել հան­դի­սա­տե­սին: Հան­դի­սա­տես­նե­րը սփյուռ­քա­հա­յեր էին: Նաև 19 րո­պե տևո­ղու­թյամբ ֆիլմ նկա­րա­հա­նե­ցի, որ­տեղ ներ­կա­յաց­ված են դր­վագ­ներ Խրի­մյան Հայ­րի­կի կյան­քից: 2007 թ., նրա մահ­վան 100-րդ տա­րե­լի­ցի կա­պակ­ցու­թյամբ, ա­ռան­ձին գրե­ցի «Խրի­մյան Հայ­րիկ» մե­նա­թատ­րո­նը: Երբ գրում էի, չէի պատ­կե­րաց­նում, որ մեր ժո­ղո­վուրդն այդ աս­տի­ճա­նի ոգևո­րու­թյամբ կըն­դու­նի այդ հս­կա­յի կեր­պա­րը, ո­րը մեր հո­գե­դա­վա­նան­քի գա­գաթ­նա­կետն է: Զգա­ցի, թե որ­քան այժ­մեա­կան է նրա կեր­պա­րը: Պատ­մու­թյու­նից գի­տենք մեծն Ներ­սես Շնոր­հա­լի, ու­րիշ­ներ, բայց նրանք բո­լո­րը թա­գա­վոր­ներ ու­նեին: Խրի­մյան Հայ­րի­կը թա­գա­վոր չու­ներ: Նա պի­տի պայ­քա­րեր օս­մա­նյան կայս­րու­թյան դեմ, ցա­րա­կան Ռու­սաս­տա­նի դեմ... Եվ իր ա­ռա­ջին քա­րոզն էր. «Հո­վիվ քաջ զանձն յուր դնե ի վե­րա ոչ­խա­րաց յու­րո»: Սա Հի­սու­սի խոսքն է, որ Հայ­րի­կը որ­պես բնա­բան ընտ­րեց, ո­րը դար­ձավ նրա կյան­քի նշա­նա­բա­նը:
Ա. Ծ.- Քսան­հինգ տա­րի ե­ղել եք Հայ բժշ­կա­կան ֆոն­դի վա­րիչ քար­տու­ղա­րը: Ֆոն­դի մի­ջո­ցով կարևոր, անհ­րա­ժեշտ ծրագ­րեր եք ի­րա­կա­նաց­րել Ստե­փա­նա­կեր­տում, Մար­տու­նի քա­ղա­քում, Վանք գյու­ղում: Երևա­նում, մար­զե­րում «Խրի­մյան Հայ­րիկ» մե­նա­խա­ղը ներ­կա­յաց­նե­լուց հե­տո մեկ­նե­ցիք Ար­ցախ: Պատ­մեք այդ այ­ցե­լու­թյան մա­սին:
Հ. Մ.- 1995-ից սկ­սած՝ տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մի­ջո­ցով Ար­ցա­խին օ­ժան­դա­կող ծրագ­րեր եմ կազ­մա­կե­պել: Հա­յաս­տա­նի ան­կա­խա­ցու­մից հե­տո հիմն­ված Հայ բժշ­կա­կան ֆոն­դի մի­ջո­ցով նույն­պես նշա­նա­կա­լի գոր­ծեր են ար­վել: Այս այ­ցիս ե­ղա Ար­ցա­խի դիր­քե­րում: Զին­վոր­նե­րի կա­մար հույժ կարևոր՝ մինչև հիմ­նա­կան բու­ժօգ­նու­թյան հաս­նե­լը վի­րա­վո­րի ա­րյու­նը դա­դա­րեց­նող բժշ­կա­կան սար­քեր տա­րա: Դրան­ցից ու­նեն միայն Ա­մե­րի­կան ու Իս­րա­յե­լը: Ե­թե ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի օ­րե­րին այդ սար­քե­րից լի­նեին, մեր զո­հե­րի 30 %-ը ողջ կմ­նար, վի­րա­վոր զին­վո­րը կկա­րո­ղա­նար կանգ­նեց­նել իր ա­րյան հոս­քը՝ մինչև որ օգ­նու­թյուն հաս­ներ: Այ­ցե­լե­ցի Մար­տա­կեր­տի զո­րա­մաս: Ե­ղա Մար­տու­նիում, որ­տեղ Ա­մե­րի­կա­յի հա­յե­րի «Ա­մե­րի­կա­յի բժշ­կա­կան խնամ­քի կազ­մա­կեր­պու­թյու­նը»՝ «Հա­յաս­տան» հիմ­նադ­րա­մի հետ հոս­պի­տա­լի երկ­հար­կա­նի նոր շենք է կա­ռու­ցել: Մի քա­նի տա­րի ա­ռաջ այ­ցե­լել էինք այդ հոս­պի­տա­լը, այն բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նի: Ա­մեն տեղ հան­դի­պում­նե­րը շատ հե­տաքր­քիր ան­ցան: Ստե­փա­նա­կեր­տում խա­ղա­ցի «Խրի­մյան Հայ­րիկ»: Հան­դի­սա­տե­սը կենտ­րո­նա­ցած, բա­ցար­ձակ կենտ­րո­նա­ցած վի­ճա­կում էր: Չա­սեմ՝ ինձ հետ էր, Խրի­մյան Հայ­րի­կի հետ էր. «Հո­վիվ քաջ զանձն յուր դրեց... », և մենք՝ բո­լորս, պետք է լի­նենք հետևորդն այդ սկզ­բուն­քի՝ քո հոտն է, պետք է ա­մեն պահ պաշտ­պա­նես հոտդ և ա­պա­հով տեղ հասց­նես:
Ա. Ծ.- Մի­ջու­կա­յին քի­միա­յի գի­տակ, պրո­ֆե­սոր, գրող, թա­տե­րա­գիր, դե­րա­սան, ինչ­պե՞ս եք հա­մա­տե­ղում գի­տու­թյունն ու ար­վես­տը...
Հ. Մ.- Գի­տու­թյան և գե­ղար­վես­տի սկզ­բունք­նե­րը գրե­թե նույնն են: ՈՒ­ղե­ղիս մի մա­սում գիտ­նա­կանն է, մյու­սում՝ ար­վես­տա­գե­տը, և նրանք ան­վերջ մե­նա­մար­տում են:
Ա. Ծ. -Ձեր ե­րեք բաղ­ձան­քը...
Հ. Մ. -Ա­ռա­ջի­նը՝ հո­ղին կառ­չել, հո­ղը պաշտ­պա­նել, հայ­րե­նի­քը չլ­քել, օգ­նել հայ­րե­նի­քին. այս­պես կա­սեր Խրի­մյան Հայ­րի­կը: Երկ­րոր­դը նույն­պես Խրի­մյա­նի պատ­գամ­նե­րից է՝ հա­վատ­քին կառ­չել: Եվ եր­րորդ՝ Գու­թան չեղ­ներ՝ աշ­խարհն ի՜նչ էր... Այ­սօր­վա ա­ռու­մով՝ գու­թա­նը նաև մշա­կույթն է: Հող և մշա­կույթ: Մեր մշա­կույ­թով, ի­մա­ցու­թյամբ զար­գաց­նենք հայ­կա­կա­նը, հայ­րե­նի­քը:
Ա. Ծ.- Թշ­նա­մին, եր­բեմն նաև ոչ թշ­նա­մին, լա­վով չի բնո­րո­շում մեզ: Հա­յի ձեր բնո­րո­շու­մը. ո՞վ է հա­յը:
Հ. Մ.- Ես չեմ կա­րող ա­սել, որ հա­յը ցած է: Ե­թե պատ­մու­թյան ըն­թաց­քում կա­րո­ղա­ցել ենք դի­մա­կա­յել, հա­րատևել, ու­րեմն վա­տով չպետք է բնո­րո­շել մեզ, դա վա­տի հատ­կա­նիշ չէ: Նաև չեմ ա­սի՝ քեզ գե­րագ­նա­հա­տիր, մյուս ազ­գե­րին ստո­րա­դա­սիր: Հա­յե­րը մեծ մշա­կույ­թի զա­վակ­ներ են, պետք է մեր գի­րը, գրա­կա­նու­թյու­նը, մշա­կույթն օ­տա­րին հա­սա­նե­լի դարձ­նենք: Իմ պար­տա­կա­նու­թյու­նը գրա­կան ար­ժեք­նե­րը պա­հե­լը, տա­րա­ծելն է: Մեր էու­թյան կն­քա­րա­նը Հա­յաս­տանն է: Ա­մեն մարդ ճիգ պետք է ա­նի, որ այս եր­կի­րը բար­գա­վա­ճի:
Բա­ցի Խրի­մյան Հայ­րի­կից՝ իմ հե­րո­սը հայ գյու­ղա­ցին է, հո­ղը մշա­կո­ղը, հայ­րե­նի­քը պա­հո­ղը: Խոր հար­գանք ու­նեմ նրա հան­դեպ: Չնա­յած շատ բա­նե­րից զրկ­ված են, Երևա­նի շքե­ղու­թյուն­նե­րը չկան, մնում են կառ­չած մայր հո­ղին: Նաև գի­տա­կից մար­դիկ՝ պատ­մա­բա­նը, գրո­ղը, ար­վես­տա­գե­տը, արթ­նու­թյան կոչ ա­նող պի­տի լի­նեն: Ե­թե լրագ­րողն իր գոր­ծը չգիտ­նա, արթ­նու­թյան կոչ չուղ­ղե, իր ա­րածն ի­մաստ չի ու­նե­նա: Եվ ու­սուց­չի, դպ­րո­ցի դերն է կարևոր: Սրանք են հիմ­նա­կան սյու­նե­րը մեր կե­ցու­թյան: Ցա­վոք, մեր ժո­ղո­վուր­դը հայ ու­սուց­չի հան­դեպ մե­ծա­րանք չու­նի: Հայ­կա­կան սփյուռ­քում ու­սուց­չի ստա­ցա­ծը մի բան չէ, բայց նա նվիր­ված է սե­րունդ կր­թե­լուն:
Ա. Ծ.- Ձեր ա­սե­լիքն Սփյուռ­քում ապ­րող հա­յին...
Հ. Մ.- Ե­թե խոր­հուրդ մը պի­տի տա­յի ար­տերկ­րում ապ­րող հա­յին, կա­սեի, որ ա­մեն հայ օգ­նի, սա­տա­րի Հա­յաս­տա­նին իր կա­րե­ցա­ծի սահ­մա­նում, ոչ թե խղ­ճա, այլ ճիգ ա­նի հայ ժո­ղովր­դի հետ լի­նե­լու: Պի­տի նաև ա­սեմ, որ մեր պե­տու­թյու­նը պետք է ստեղ­ծի հնա­րա­վո­րու­թյուն, որ այլ վայ­րե­րում ապ­րող հայ ե­րի­տա­սարդ­նե­րը գան, ծա­ռա­յեն Հա­յոց բա­նա­կում, ծա­ռա­յեն սահ­մա­նում, թեժ գծում, դի­պու­կա­հար­նե­րի դիր­քե­րում: ՈՒր գնում, նա­յում ես՝ 18 տա­րե­կան զին­վորն իր զեն­քով, իր կյան­քով ոչ միայն ինք­զին­քը կպաշտ­պա­նե, այլև բո­լո­րին կպաշտ­պա­նե:
Ա. Ծ.- Շա՞տ է, թե՞ քիչ մար­դուն տր­ված ապ­րե­լու ժա­մա­նա­կը: Երբևէ մտա­ծե՞լ եք ան­մա­հու­թյան մա­սին: Բո­լոր ժա­մա­նակ­նե­րում և մեր օ­րե­րում էլ գիտ­նա­կան­նե­րը ո­րո­նում են դրան հաս­նե­լու ու­ղին:
Հ. Մ. - Կա­զան­ցա­կիսն իր հե­րոս Զոռ­բա­յի բե­րա­նով այս­պի­սի տող ու­նի. «Ես այն­պես եմ ապ­րում, որ կար­ծես թե վա­ղը պի­տի մեռ­նեմ»: Մարդ պի­տի այն­պես ապ­րի, որ հասց­նի իր ծրագ­րած ա­մեն ինչն ա­նել: Դա­նիել Վա­րու­ժան, Սիա­ման­թո, Մի­սաք Մե­ծա­րենց... ի՜նչ տա­րի­քի էին, ու ինչ ե­ղավ: Աստ­ված նա­խախ­նա­մու­թյամբ ինձ օգ­նել է ու­զում: Եր­ջա­նիկ է նա, ով կա­րող է ա­սել՝ ես ա­մեն ինչ ա­րե­ցի: Բայց այդ­պես ան­կա­րե­լի է, Սևա­կի բա­ռե­րով՝ «ան­կա­տար տեն­չեր ու­նենք դեռ շատ»: Ֆրի­կը շատ գե­ղե­ցիկ ար­տա­հայ­տու­թյուն ու­նի՝ «հանց մե­ծա­մեծ խոր­հուրդ ա­րի, որ յա­վի­տեան ոչ կա­տա­րի»: Մարդս ժա­մա­նա­կի հետ մր­ցում է: Կափ­սո­սամ բո­լոր չաս­ված ու չի­րա­կա­նա­ցած տեն­չե­րի հա­մար...
Տի­կին Ժա­նե­թը, որ մեր զրույ­ցի ամ­բողջ ըն­թաց­քում լուռ ու հաշտ ունկ­նդ­րում էր, թեթև ժպի­տով ա­ռար­կում է.
-Ամ­բող­ջը կա­րե­լի չէ: Տեղ մը բաց կը մնա։- Խնդ­րում եմ մի քա­նի խոսք ա­սի իր մա­սին: Խու­սա­փում է։- Մի շեղ­վեք ձեր նյու­թից:
Հ. Մ.- Ժա­նե­թը բժշ­կու­հի է: Ար­դեն 25-30 տա­րի է, որ պրո­ֆե­սո­րի կո­չում ու­նի: Շատ կարևոր գործ է ա­րա­ծը: Երբ վի­րա­հա­տու­թյան ժա­մա­նակ խն­դիր­ներ են ծա­գում, վի­րա­հա­տող բժիշ­կը չգի­տե՝ ինչ ա­նել, հան­գույ­ցից մի կտոր ու­ղար­կում է լա­բո­րա­տո­րիա: Ե­րեք-չորս րո­պեի ըն­թաց­քում Ժա­նե­թը հս­տակ եզ­րա­կա­ցու­թյուն է տա­լիս ու­ռուց­քի վե­րա­բե­րյալ: Բժիշկ­նե­րը վի­րա­հա­տե­լիս նախ ճշ­տում են՝ Ժա­նեթն ու՞ր է... 20 տա­րի է, որ աշ­խա­տում է Նյու Յոր­քի «Քոռ­նել» բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նում: Այն 1800-ա­կան թվա­կան­նե­րին Քոռ­նել ա­նու­նով մեկն է հիմ­նել:
Ա. Ծ.- Մաս­նակ­ցել եք դե­պի Էր­գիր Մես­րոպ ար­քե­պիս­կո­պոս Աշ­ճյա­նի ղե­կա­վա­րած ուղևո­րու­թյա­նը: Ձեր «Քա­րա­ձայն պա­տա­րագ»-ում հա­յոց դժ­վա­րին ճա­կա­տագ­րի, կրած ան­լուր ցա­վե­րի, եր­բեմ­նի կյան­քով լի հա­յոց շե­նե­րի ա­մա­յու­թյան հո­գե­ցունց պատ­կե­րը կա.
Քա­մին կսու­լե,
Խո­տը կպա­րե,
Ջու­րը կվա­զե,
Քա­րա­ձայն ցավ է
Այս պա­տա­րա­գը:
Ղո­ղան­ջը՝ լռած,
Խուն­կը՝ մոխ­րա­ցած,
Եվ խա­չը՝ խաչ­ված,
Քա­րա­ձայն ողբ է
Այս պա­տա­րա­գը....
Հ. Մ.- Սփյուռ­քը տաս­նա­մյակ­նե­րի պատ­մու­թյուն ու­նի, մինչ­դեռ դրան նա­խոր­դող հա­զա­րա­վոր տա­րի­նե­րի պատ­մու­թյուն ու­նենք, որ մեր նախ­նի­նե­րը կեր­տել են ի­րենց հայ­րե­նի­քում: Դա էր­գիր իմ միակ այ­ցե­լու­թյու­նը չէր: Այ­ցե­լու­թյուն­ներս մեկ նպա­տակ էլ ու­նեն՝ տես­նել, թե Թուր­քիո մեջ ինչ­պես են վե­րա­բեր­վում մեր պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րին: Ամ­բողջ Արևմտյան Հա­յաս­տա­նում միայն Մու­շում է, որ հա­յեր են ապ­րում, եր­կու գյուղ կա, որ­տեղ պատ­կա­ռե­լի թվով հա­յեր են ապ­րում: Ինչ վայր էլ այ­ցե­լել եմ, ինչ տե­սել եմ՝ Խծ­կոն­քի, Ախ­թա­մա­րի ե­կե­ղե­ցի­նե­րը, Սուրբ Կա­րա­պետ վան­քի ան­դա­մա­հատ­ված, ցն­ցող պատ­կե­րը, Սուրբ Ա­ռա­քե­լոց վան­քի ա­վե­րակ­նե­րը... ան­պայ­ման ար­ձա­գանք­վել են հո­գուս մեջ բա­նաս­տեղ­ծու­թյան տո­ղե­րով:
Ա. Ծ.- Խրի­մյան Հայ­րի­կի ծրագ­րա­յին աշ­խա­տու­թյուն­նե­րից է «Պա­պիկ և Թոռ­նիկ»-ը, ո­րի նյու­թը նա քա­ղել է, ինչ­պես ինքն է ա­սել, «Վաս­պու­րա­կան երկ­րի շի­նա­կան ժո­ղովր­դի ծա­ղիկ­նե­րեն»: Հայ­րի­կը շատ էր կարևո­րում գրի, գրա­կա­նու­թյան տա­րա­ծու­մը գա­վա­ռի ժո­ղովր­դի շր­ջա­նում, մա­տաղ սերն­դի դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծում: Դուք էլ Խրի­մյան Հայ­րի­կի պես՝ սի­րով, նվիր­վա­ծո­րեն եր­կա­րա­մյա աշ­խա­տանք եք տա­րել Սփյուռ­քի ե­րի­տա­սա­րդու­թյան հա­յե­ցի դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծում: Ա­վե­լին, հե­ռա­վոր Նյու Յոր­քից ե­կել, շր­ջում եք Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում, խա­ղում «Խրի­մյան Հա­յրիկ»: Հի­շում եմ ներ­կա­յա­ցու­մից ա­ռաջ մի տիկ­նոջ զար­ման­քը՝ անվ­ճար ներ­կա­յա­ցու՞մ... Նյու­թա­պաշտ այս օ­րե­րում այն­քան էլ զար­մա­նա­լի չէր նրա զար­ման­քը:
Հ. Մ.- «Խրի­մյան Հայ­րիկ» խաղն իմ ծնն­դյան 80 և ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նեու­թյան 65-ա­մյա հո­բե­լյան­նե­րի նվերն է իմ ժո­ղովր­դին: Պա­տաս­խա­նը տե­սա նաև Ստե­փա­նա­կեր­տում՝ դահ­լի­ճում նս­տած­նե­րի հա­յացք­նե­րում. դա ա­մե­նա­մեծ նվերն էր իմ հո­բե­լյա­նին:
Ա. Ծ.- Ձեզ ճա­նա­չող­ներն ա­սում են՝ տա­րի­քը Հրանտ Մար­գա­րյա­նի հա­մար չէ, որ ի­րենք մե­ծա­նում, փոխ­վում են, իսկ դուք միշտ նույնն եք՝ ա­ռույգ, ե­ռան­դուն, նպա­տա­կաս­լաց... Հա­ջո­ղու­թյուն եմ մաղ­թում Ձեզ՝ հայ­րե­նա­պաշտ մտահ­ղա­ցում­նե­րի ի­րա­կա­նաց­ման ճա­նա­պար­հին, թող շատ հայ պա­տա­նի­նե­րի ու աղ­ջիկ­նե­րի վի­ճակ­վի հիաս­քանչ հան­դի­պու­մը ձեր կեր­տած Խրի­մյան Հայ­րի­կի հետ: Դուք էլ Խրի­մյան Հայ­րիկ եք՝ Հրանտ Մար­գա­րյան ա­նու­նով: ԵՎ խո­րին շնոր­հա­կա­լու­թյուն բո­լո­րի ա­նու­նից՝ սահ­մա­նագ­ծում կանգ­նած զին­վո­րի հա­մար Ձեր բե­րած այն­քան կարևոր բժշ­կա­կան սար­քե­րի հա­մար:


Զրու­ցեց
Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 23802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ