ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ձեր հրանոթներն էլ զանգերն են

Ձեր հրանոթներն էլ զանգերն են
31.07.2023 | 08:16

Ամեն օր նույն ժամին, հավատով ու սաստկությամբ, հնչեցրեք Արցախի ու Հայաստանի բոլոր տաճարների ու եկեղեցիների զանգերը՝ ի պաշտպանություն շրջափակված Արցախի, Հայաստանի և Արցախի թեմերի Մայր Աթոռներ ու Կաթողիկոսարան:

Ստեփանակերտի Մայր տաճարի զանգերն այս օրերին չպիտի լռեն, օրնիբուն ու պարբերաբար պիտի հնչեն՝ բարձր, տագնապալի, ահազանգո՛ղ՝ իբրև արթնության կոչնակ հայ ժողովրդի:

Ձեր հրանոթներն էլ զանգերն են, եթե այսօր չեն հնչում, էլ ե՞րբ են հնչելու:

Զանգեր ձուլեք, եթե զանգեր չունեք:

Մեծ Հայքի Արցախ նահանգ ենք կորցնում, սա ավելին է, քան Խորենացու «Ողբը»:

Զանգեզուր, դու՛ էլ հնչեցրու զանգերդ՝ ի պաշտպանություն Արցախի, Փոքր Սյունիք ես կորցնում, հաջորդը քո հերթն է, և այսպես շարունակ, եթե միակամ ու միասնական չլինենք:

Սուսաննա Բաբաջանյան



Դիտվել է՝ 3836

Մեկնաբանություններ